Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Գագիկ Բեգլարյանը Բելառուսի դեսպանի հետ քննարկել է բեռնափոխադրումների ոլորտում առկա խնդիրները

Գագիկ Բեգլարյանը Բելառուսի դեսպանի հետ քննարկել է բեռնափոխադրումների ոլորտում 
առկա խնդիրները

ԵՐԵՎԱՆ, 5 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանը փետրվարի 5-ին հանդիպել է Հայաստանում Բելառուսի արտակարգ և լիազոր դեսպան Իգոր Նազարուկին: Գագիկ Բեգլարյանը, ողջունելով նորանշանակ դեսպանին, շնորհավորել է նրան մեր երկրում դիվանագիտական առաքելություն սկսելու առթիվ, մաղթել արդյունավետ և արգասաբեր աշխատանք՝ հայ-բելառուսական հարաբերություններն էլ ավելի ամրապնդելու գործում:

Իգոր Նազարուկը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար, նշել, որ ինքը ևս շահագրգիռ է, որպեսզի երկու երկրների միջև առկա սերտ համագործակցությունն էլ ավելի ամրապնդվի:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության լրատվական ծառայությունից, պաշտոնյաները կարծիքներ են փոխանակել Եվրասիական տնտեսական միություն մուտք գործելուց հետո կազմակերպության անդամ երկրների համար ընձեռված հնարավորություններն առավել արդյունավետ օգտագործելու վերաբերյալ:

Կողմերը մանրամասն անդրադարձել են Հայաստանից Բելառուս և հակառակ ուղղությամբ իրականացվող բեռնափոխադրումների ոլորտում առկա խնդիրներին, դրանց կարգավորման ուղղությամբ կատարվող աշխատանքներին։

Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք այլ հարցեր:




Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am