Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Քննչական կոմիտեն քրեական գործ է հարուցել «Նուբարաշենի» հոգեբուժարանում ինքնասպանության դեպքի առթիվ

Քննչական կոմիտեն քրեական գործ է հարուցել «Նուբարաշենի» հոգեբուժարանում  
ինքնասպանության դեպքի առթիվ

ԵՐԵՎԱՆ, 5 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ «Նուբարաշենի» հոգեբուժական կլինիկայում տեղի ունեցած ինքնասպանության դեպքի առթիվ։

2016 թվականի հունվարի 24-ին՝ ժամը 08։35-ին, «Նուբարաշենի» հոգեբուժական կլինիկայից ահազանգ է ստացվել, որ նույն օրը, ժամը 8:00-ի սահմաններում,  կլինիկայի  6-րդ բաժանմունքի 4-րդ խցում սավանով կախվելու միջոցով ինքնասպանություն է գործել փորձաքննության մեջ գտնվող Ս.Վարդազարյանը։

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկացավ ՀՀ քննչական կոմիտեի պաշտոնական կայքից, դեպքի առթիվ փետրվարի 3-ին հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 110-րդ հոդվածի 1-ին մասով, քննություն է տարվում` պարզելու համար Ս.Վարդազարյանի մահվան բոլոր հանգամանքները:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am