Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Բրազիլիայի հատուկ ծառայությունները Օլիմպիական խաղերի ընթացքում պատրաստ են վատագույն սցենարի զարգացմանը

Բրազիլիայի հատուկ ծառայությունները Օլիմպիական խաղերի ընթացքում պատրաստ են 
վատագույն սցենարի զարգացմանը

ԵՐԵՎԱՆ,  5  ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բրազիլիայի հակաահաբեկչական ծառայությունները պատրաստվում են օլիմպիական խաղերին: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, РИА Новости գործակալության տեղեկատվության համաձայն, չնայած այդ երկիրը կարողացել է խուսափել «Իսլամական պետության»  հարձակումներից,  իշխանությունները պատրաստ են ամենավատ սցենարին:

«Մենք մշտական ​​մարտական ​​պատրաստության մեջ ենք եւ պատրաստ ենք վատագույն սցենարի զարգացմանը», - հայտարարել է Բրազիլիայի խոշոր միջոցառումների անվտանգության քաղաքացիական ծառայության ղեկավար Էնդրյու Ռոդրիգեսը:

Օլիմպիական խաղերի անվտանգությունը կապահովեն մոտ 85 հազար մարդ, որից 47 հազար ոստիկաններ եւ 38 հազարը՝ զինծառայող: Սա երկու անգամ ավելի է, քան նախորդ՝ Լոնդոնում անցկացված օլիմպիական խաղերի անվտանգությունն ապահովող անձնակազմն էր:

31-րդ ամառային օլիմպիական խաղերը կանցկացվեն օգոստոսի 5-21-ը:  Դա կլինի առաջին օլիմպիական խաղերը, որ անց են կանցվում Հարավային Ամերիկայում:

 

Լուսանկարը` AFP


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am