Երևանում՝ 11:07,   29 Մայիս 2024

Էդուարդ Շարմազանովը հանդիպել է Հայաստանում Արգենտինայի դեսպանի հետ

Էդուարդ Շարմազանովը հանդիպել է Հայաստանում Արգենտինայի դեսպանի հետ

ԵՐԵՎԱՆ, 5 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը փետրվարի 5-ին հանդիպել է Հայաստանում Արգենտինայի արտակարգ եւ լիազոր դեսպան Գոնզալո Ուրրիոլաբեիտիայի հետ: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի աշխատակազմից:

Ողջունելով հյուրին՝ ԱԺ փոխնախագահն առանձնակի կարեւորել է երկկողմ քաղաքական շփումների ակտիվացումը եւ միջխորհրդարանական համագործակցության սերտացումը: Այս համատեքստում կողմերն արժեւորել են խորհրդարանների միջեւ տարբեր մակարդակներով պատվիրակությունների երկկողմ այցերը, բարեկամական խմբերի միջեւ շփումները եւ խոսել առաջիկա համագործակցության կոնկրետ ծրագրերի շուրջ: Պարոն Շարմազանովը նշել է, որ իր հերթին կանի հնարավորը հայ-արգենտինյան միջխորհրդարանական համագործակցության առաջխաղացման ուղղությամբ:

ԱԺ փոխնախագահը երախտիքի խոսք է հայտնել բարեկամ Արգենտինայի իշխանություններին՝ Հայոց ցեղասպանության դատապարտման եւ ԼՂ հիմնախնդրի հարցում ունեցած հավասարակշռված դիրքորոշման համար:

Հանդիպմանն անդրադարձ է կատարվել նաեւ միջխորհրդարանական հարթակներում փոխգործակցությանը, երկկողմ հարաբերությունների առավել սերտացման հարցում արգենտինահայ համայնքի ունեցած դերակատարությանը եւ այլ հարցերի: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am