Տարեսկզբից Միջերկրական ծովով Եվրոպա են ժամանել ավելի քան 74 հազար միգրանտներ ու փախստականներ
ԵՐԵՎԱՆ, 5 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Տարեսկզբից Միջերկրական ծովով Եվրոպա են ժամանել 74 հազար 676 միգրանտներ ու փախստականներ, 428 մարդ զոհվել Է ծովում Եվրոպա հասնելու փորձ կատարելիս: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, փետրվարի 5-ին Ժնեւում կայացած ճեպազրույցի ընթացքում հայտնել Է Միգրացիայի միջազգային կազմակերպության (ՄՄԿ) պաշտոնական ներկայացուցիչ Ջոել Միլմանը:
«ՄՄԿ-ի տվյալներով՝ 2016 թվականի սկզբից հունական կղզիներ են ժամանել 68 հազար 778 միգրանտներ ու փախստականներ, նրանց 44 տոկոսը տղամարդիկ են, 22 տոկոսը՝ կանայք եւ 34 տոկոսը՝ երեխաներ»,-նշել Է նա: Ինչպես հայտնել Է Միլմանը, տարեսկզբից Իտալիա են ժամանել 5 հազար 898 մարդ, իսկ տարեսկզբից Եվրոպա ժամանած միգրանտների ու փախստականների ընդհանուր թիվը հասել Է 74 հազար 676-ի:
ՄՄԿ-ում հիշեցնում են, որ անցյալ տարվա հունվար-փետրվար ամիսներին Եվրոպա Էին ժամանել 11 հազար 874 միգրանտներ ու փախստականներ:
Ինչպես նշել Է Միլմանը, հունվարին 52 հազար 103 մարդ ապաստան Է խնդրել Գերմանիայում: Նրանց ավելի քան կեսը (27 հազար 306 մարդ) կազմում են սիրիացիները, հաղորդել Է ՏԱՍՍ գործակալությունը:
Լուսանկարը` REUTERS
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում