Սպիտակ շրջազգեստներ եւ սեւ ֆրակներ. Վիեննայում անցկացվեց Օպերային պարահանդեսը
15:48, 5 Փետրվար 2016
ԵՐԵՎԱՆ, 5 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Փետրվարի 4-ին Վիեննայում տեղի Է ունեցել Օպերային պարահանդեսը, որն ամենահայտնիներից մեկն Է աշխարհում: Այս պարահանդեսը Վիեննայի պարահանդեսային տարեշրջանի գագաթնակետն Է, որն ամեն տարի հունվար ամսից անցկացվում Է մինչեւ ըստ կաթոլիկական օրացույցի Մեծ պահքի սկսվելը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով ՏԱՍՍ-ին:
Պարահանդեսն անվանումն ստացել Է անցկացման վայրից. այն տեղի Է ունենում Վիեննայի պետական օպերայի շենքում, որը մեկ գիշերով վերածվում Է հսկայական պարահրապարակի: Դրա համար հանդիսասրահից դուրս են բերում բոլոր բազկաթոռները եւ բեմին հավասար տախտակե հատուկ սալիկներ են տեղադրում:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում