Երևանում՝ 11:07,   2 Մայիս 2024

Սպիտակ շրջազգեստներ եւ սեւ ֆրակներ. Վիեննայում անցկացվեց Օպերային պարահանդեսը

Սպիտակ շրջազգեստներ եւ սեւ ֆրակներ. Վիեննայում անցկացվեց Օպերային պարահանդեսը

ԵՐԵՎԱՆ, 5 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Փետրվարի 4-ին Վիեննայում տեղի Է ունեցել Օպերային պարահանդեսը, որն  ամենահայտնիներից մեկն Է աշխարհում: Այս պարահանդեսը Վիեննայի պարահանդեսային տարեշրջանի գագաթնակետն Է, որն ամեն տարի հունվար ամսից անցկացվում Է մինչեւ ըստ կաթոլիկական օրացույցի Մեծ պահքի սկսվելը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով ՏԱՍՍ-ին: 

Պարահանդեսն անվանումն ստացել Է անցկացման վայրից. այն տեղի Է ունենում Վիեննայի պետական օպերայի շենքում, որը մեկ գիշերով վերածվում Է հսկայական պարահրապարակի: Դրա համար հանդիսասրահից դուրս են բերում բոլոր բազկաթոռները եւ բեմին հավասար տախտակե հատուկ սալիկներ են տեղադրում: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am