Երևանում՝ 11:07,   2 Մայիս 2024

«Երևան-Ստեփանակերտ»․ «Արմենպրես»-ն ու «Արցախպրես»-ը հայտարարում են 2016-ին լայնամասշտաբ ծրագրերի մեկնարկի մասին

«Երևան-Ստեփանակերտ»․ «Արմենպրես»-ն ու «Արցախպրես»-ը հայտարարում են 
2016-ին լայնամասշտաբ ծրագրերի մեկնարկի մասին

ԵՐԵՎԱՆ, 5 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ «Արմենպրես»-ն ու «Արցախպրես»-ը նախանշել են 2016 թ. համագործակցության ուղղությունները։ Հայաստանի ու Արցախի ազգային լրատվական գործակալությունները նախատեսում են խորացնել հայկական երկու պետությունների միջև տեղեկատվական համագործակցությունը և այս տարի իրականացնելու են մի շարք համատեղ ծրագրեր։ Համագործակցության ուղղությունների վերաբերյալ համապատասխան հուշագիր ստորագրել են «Արմենպրես»-ի և «Արցախպրես»-ի տնօրենները Երևանում։

«Արցախպրեսը»-ը մեր ամենակարևոր գործընկերներից է։ Չափազանցություն չի լինի ասել՝ նույնիսկ ամենակարևորը։ Այս տարի մեր երկու գործակալությունները թողարկելու են համատեղ տեղեկատվական արտադրանք՝ «Երևան-Ստեփանակերտ» խորագրի ներքո։ Այս տարի գործարկելու ենք նաև հեռուստակոնֆերանսների ֆորմատը»,- ասաց «Արմենպրես» լրատվական գործակալության տնօրեն Արամ Անանյանը։

«Արմենպրես»-ի հետ մեր համագործակցությունը արդեն իսկ տվել է իր դրական պտուղները։ «Արմենպրես»-ը եղել և մնում է այն հարթակը, հիմնականում որի միջոցով Արցախում տեղի ունեցող իրադարձությունները հասանելի են դառնում աշխարհին։ Մենք արդեն այս համագործակցությանը տվել ենք իրավական բնույթ և այսօր կարող ենք խոսել շոշափելի արդյունքների մասին։ Նոր մեկնարկող ծրագրերն այդ համագործակցության օրգանական շարունակությունն են։ Համոզված եմ՝ 2016թ. մեր համատեղ ծրագրերը ոչ միայն խորհրդանշական են Արցախի անկախության 25-ամյակի առթիվ, այլև նոր որակ են հաղորդելու Արցախում տեղի ունեցող իրադարձությունների լուսաբանմանը»,- նշեց «Արցախպրես» լրատվական գործակալության տնօրեն Վահրամ Պողոսյանը։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am