Երևանում՝ 11:07,   2 Հունիս 2024

ՀՀ-ն և Մակաոն ստորագրել են մուտքի արտոնագրի պահանջը փոխադարձաբար վերացնելու մասին պայմանագիր

ՀՀ-ն և Մակաոն ստորագրել են մուտքի արտոնագրի պահանջը փոխադարձաբար վերացնելու 
մասին պայմանագիր

ԵՐԵՎԱՆ, 4 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մակաոյում փետրվարի 3-ին ստորագրվել է ՀՀ Կառավարության և ՉԺՀ Մակաոյի հատուկ վարչական տարածքի վարչակարգի միջև մուտքի արտոնագրային ռեժիմը փոխադարձաբար վերացնելու մասին պայմանագիր։ Հայաստանի կառավարության անունից փաստաթուղթը ստորագրել է ՉԺՀ-ում ՀՀ դեսպան Արմեն Սարգսյանը, Մակաոյի կառավարության անունից՝ ՉԺՀ Մակաոյի հատուկ վարչական տարածքի վարչակարգի կառավարման և արդարադատության քարտուղար Սոնիա Հոյ Ֆան Չանը։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապի վարչությունից, հանդիպմանը դեսպան Սարգսյանը և կառավարման և արդարադատության քարտուղար Սոնիա Հոյ Ֆան Չանը քննարկել են զբոսաշրջության բնագավառում համագործակցության հաստատմանը, փոխադարձ ներդրումային հնարավորություններին, պաշտոնական պատվիրակությունների հնարավոր փոխայցելությունների կազմակերպմանն առնչվող հարցեր։

Մակաո կատարած աշխատանքային այցի շրջանակներում դեսպան Սարգսյանը նաև հանդիպում է ունեցել Մակաոյի կառավարության առևտրի և ներդրումների խթանման ինստիտուտի նախագահ Ջեքսոն Չանգի հետ, որի ընթացքում քննարկվել են երկկողմ առևտրատնտեսական և ներդրումային ծրագրերի իրականացման հնարավորությունները։ Պայմանավորվածություն է ձեռք բերվել Հայաստանում և Մակաոյում կազմակերպվող ցուցահանդեսների, տոնավաճառների և տարաբնույթ համաժողովների, ինչպես նաև ներդրումային ծրագրերի շուրջ տեղեկատվության փոխանակման, պատվիրակությունների փոխայցելությունների կազմակերպման վերաբերյալ։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am