Երևանում՝ 11:07,   5 Մայիս 2024

Ռուսաստանը Թուրքիային մեղադրել է սիրիական տարածքը գնդակոծելու մեջ

Ռուսաստանը Թուրքիային մեղադրել է   սիրիական տարածքը գնդակոծելու մեջ

ԵՐԵՎԱՆ, 1 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարությունը անհերքելի ապացույցներ ունի Սիրիայի տարածքը թուրքական զինուժի կողմից գնդակոծվելու մաին:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով ՏԱՍՍ-ը, այս մասին հայտարարել է գերատեսչության պաշտոնական ներկայացուցիչ Իգոր Կոնաշենկովը:

Նրա խոսքով` ռուսաստանյան զինվորականների տրամադրության տակ կան նաեւ սիրիական ընդդիմության կողմից նկարահանված տեսանյութեր, որոնցում պատկերված է Սիրիայի տարածքը թուրքական զինուժի կողմից գնդակոծման փաստ:

«Ահա, դա է կոչվում փաստ: Դա հանդիսնում է անհերքելի ապացույց այն բանի, որ թուրքական զինված ուժերը խոշոր տրամաչափի հրետանային համակարգերով գնգակոծության են ենթարկում սահմանամերձ սիրիական բնակելի տարածքները», -ասել է գեներալը:

Թուրքիան ՌԴ-ին մեղադրել է իր օդային սահմանը հունվարի 29-ին Սու-34 ռմաբոկծիչի կողմից դարձյալ խախտվելու մասին, ինչը ՌԴ ՊՆ-ը կտրականապես հերքել է` հայտարարելով, որ դա «Անկարայի կողմից հստակ ծրագրված սադրանք է»:

Ավելի վաղ հայտնվել էր, որ ռուսաստանյան ինքնաթիռները Սիրիայում վերջին մեկ շաբաթում 468 մարտական թռիչների ընթացքում վերացրել են ահաբեկիչների 1,3 հազար օբյեկտներ:

ՌԴ-ի եւ Թուրքիայի միջեւ հարաբերությունները ճգնաժամի մեջ են մտել այն բանից հետո, երբ նոյեմբերի 24-ին թուրքական F-16 կործանիչը Սիրիայում խոցել է ռուսաստանյան Սու-24 ռմբակոծիչին: ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը դա անվանել է ահաբեկիչների հանցակիցների կողմից «հարված թիկունքից»: Անկարան պնդում է, որ Սու-24-ը մտել էր իր օդային տարածքը: ՌԴ-ի ԶՈւ Գլխավոր շտաբը հայտարարել էր, որ ինքնաթիռը չի հատել սահմանը, ինչը հաստատում է սիրիական հակաօդային պաշտպանությունը: Միջադեպից հետո ՌԴ նախագահը հրամանագիր է ստորագրել ազգային անվտանգության ապահովման գծով միջոցառումների եւ Թուրքիայի նկատմամբ հատուկ տնտեսական միջոցառումների մասին:

Լուսանկարը` EPA


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am