Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Պատգամավորը հույս ունի ԵԽԽՎ-ի համախմբման փորձը դարձնել մշտական գործելաոճ

Պատգամավորը հույս ունի ԵԽԽՎ-ի համախմբման փորձը դարձնել մշտական գործելաոճ

ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ազգային ժողովի «Ժառանգություն» խմբակցության քարտուղար Թևան Պողոսյանը չի ցանկանում փնտրել մեղավորներ Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովում հակահայկական զեկույցների քննարկման ու դրանցից մեկի ընդունման առնչությամբ: Պարզապես, պատգամավորը հույս ունի, որ հայկական կողմն այսուհետ կգնա նման կառույցներում պաշտպանական համակարգեր ձևավորելու ուղղությամբ, որպեսզի ոչ միայն հակահայկական բանաձևեր չընդունվեն, այլ ընդհակառակը Հայաստանի շահերից բխող որոշումներ կայացվեն: «Ման գալ մեղավորների, իմ ոճը չէ: Մենք չենք ձևավորել համակարգ, այդ սխալը գիտակցվում ենք ու պիտի ապագայում թույլ չտանք, որ նմանատիպ հարձակումներ մեզ վրա լինեն: Անհրաժեշտ է մեր շահերը առաջ տանելու ուղիներ մշակել, պաշտպանական համակարգեր ձևավորել»,-«Արմենպրես»-ի փոխանցմամբ` ասաց Թևան Պողոսյանը:

Նրա դիտարկմամբ` դա անելու համար արդեն ունենք լավագույն փորձ, թե ինչպես կարող են բոլոր ուժերը միավորվել: «Հուսանք, որ ոչ թե սա կլինի մեկանգամա փորձ,  այլ այն կծառայի հիմք, որ ձևավորենք համակարգ միջազգային կառույցներում աշխատելու համար»,-հավելեց պատգամավորը:

Թևան Պողոսյանը նկատեց, որ ընդունված զեկույցի հետքերով ոչ ոք չի գնալու և չի փորձելու ուժով հարցերը կարգավորել և դժվար թե մեկն էլ հայտնվի, ով ներդրումներ կանի Սարսանգի ջրամբարի արդիականացման համար, որ այն դառնա համատեղ օգտագործման աղբյուր: «Մենք պետք է այնպես անենք, որ այդ զեկույցների մասին շատ արագ մոռանան, ու դրանք Ադրբեջանի կողմից տարբեր ատյաններում չլինեն հղման աղբյուր: Մենք ունեցել ենք նմանատիպ փորձ ՄԱԿ-ում, երբ բացասական ձևակերպումներով փաստաթուղթ է եղել, բայց մոռացվել է: Բացի այդ` մենք էլ պետք է օգտագործենք այն փաստաթղթերը, որոցում Ադրբեջանին են կոչեր հնչեցվում»,-հավելեց պատգամավորը:

Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովը մերժել է  բրիտանացի խորհրդարանական Ռոբերտ Ուոլթերի (ի դեպ, նա արդեն ԵԽԽՎ անդամ չէ- հեղ.) «Բռնության աճը Լեռնային Ղարաբաղում և Ադրբեջանի մյուս օկուպացված տարածքներում» զեկույցը: Զեկույցին կողմ է քեվարկել 66, դեմ 70 պատգամավոր:

Միևնույն ժամանակ, ԵԽԽՎ-ն ընդունել է Բոսնիայի ու Հերցեգովինայի ներկայացուցիչ Միլիցա Մարկովիչի «Ադրբեջանի սահմանամերձ բնակավայրերի բնակիչները կանխամտածված կերպով զրկվում են ջրից» թեմայով զեկույցը, որն ընդունվել է որոշակի լրամշակումներով: Զեկույցին կողմ է քվեարկել 98, դեմ՝ 71 պատգամավոր:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am