Երևանում՝ 11:07,   5 Մայիս 2024

Բուհերի ազգային վարկանիշավորման արդյունքում առաջատարն ԵՊՀ-ն է

Բուհերի ազգային վարկանիշավորման արդյունքում առաջատարն ԵՊՀ-ն է

ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հանրապետության բուհերի ազգային վարկանիշավորման արդյունքում առաջին հորիզոնականն զբաղեցնում է Երևանի պետական համալսարանը: Այս մասին ՀՀ բուհերի վարկանիշավորման 2015 թվականի արդյունքների ամփոփման ժամանակ տեղեկացրեց ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը:

«Երկրորդ տեղում Հայ-ռուսական (Սլավոնական), երրորդում` Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանները: Հաջորդում են Հայաստանի ամերիկյան համալսարանը, «Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան», «Հայաստանում Ֆրանսիական համալսարան», «Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարան» հիմնադրամները, Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական, Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական, Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանները»,-«Արմենպրես»-ի փոխանցմամբ` նշեց Արմեն Աշոտյանը` ներկայացնելով համընդհանուր վարկանիշորման ցուցանիշները:

Նախարարի խոսքով` վարկանիշավորման նպատակներից է հանրությանը տալ հնարավորինս օբյեկտիվ տեղեկատվություն, թե ինչպիսի կրթական որակ, առաջնահերթություններ կան բուհական համակարգում:

«Նպատակներից է նաև թույլ տալ դիմորդներին կատարելու համապատասխան մասնագիտական ընտրություն` ելնելով այս կամ այն ցուցանիշից: Երրորդ նպատակը մրցակցության խթանումն է, ինչպես նաև թափանցիկության կարևոր սկզբունքը»,-շեշտեց նախարարը` հավելելով, որ չկա որևէ վարկանիշ, որից բոլորը գոհ լինեն:

ՀՀ բարձրագույն մասնագիտական կրթության համակարգի թափանցիկության ապահովման նպատակով 2013 թվականից մեկնարկել է բարձրագույն ուսումնական հաստատությունների վարկանիշավորման գործընթացը, որի նպատակն է նպաստել հաստատությունների մրցակցության խթանմանն ու շահառուների և հասարակության իրազեկվածության մեծացմանը:



Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am