Երևանում՝ 11:07,   9 Մայիս 2024

ԵԽ գլխավոր քարտուղարը քննադատել է Ադրբեջանին

ԵԽ գլխավոր քարտուղարը  քննադատել է Ադրբեջանին

ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրոպայի Խորհրդի գլխավոր քարտուղար Թյորբերն Յագլանդը Ադրբեջանին քննադատել է մարդու իրավունքների գծով Եվրոպական համաձայնության պահանջները խախտելու համար:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով ԵԽ պաշտոնական կայքը, իր գործունեության մասին հունվարի 26-ին ԵԽ խորհրդարանական վեհաժողով ուղարկած ամենամյա զեկույցում, Յագլանդը մի շարք երկրներին զուգահեռ խիստ քննադատության է ենթարկել Ադրբեջանին` ուշադրությունը կենտրոնացնելով այդ երկրում մարդու իրավունքների կոպիտ ոտնահարումների վրա:

Նրա խոսքով` «Եվրոպական կոնվենցիան ներկայում հայտնվել է սպառնալիքի տակ…Երբ որոշ պետություններ արհամարհում են իրենց պարտավորությունները, կամ փորձում ընտրել, թե որ կանոններին պետք է հետեւել, որոնց` ոչ, դա Կոնվենցիայի հյուսվածքից միացնող տարրեր է դուրս քաշում: Եւ երբ այն սկսի «քանդվել», այդ գործընթացը դժվար կլինի կանգնեցնել», -ասել է Յագլանդը:

Մանրամասնելով Ադրբեջանում մարդու իրավունքների իրավիճակը՝ ԵԽ գլխավոր քարտուղարը վճռականորեն դատապարտել է, Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճռին հակառակ, ակտվիստ Իլգար Մամեդովի կալանքի տակ գտնվելը:

«Նա Եվրոպայում միակ մարդն է, որը մինչ այժմ գտնվում է բանտում՝ չնայած այն բանին, որ աշխարհամասում բարձրագույն իրավական ուժ Ստրասբուրգի դատարանը, հենվելով հազվադեպ կիրառվող 18-րդ հոդվածին, եզրահանգել է, որ Ադրբեջանի դատարաններն ու դատախազությունը չարաշահում են իրենց իշխանությունը նրա դեմ գործը քննելու ժամանակ: Այլ խոսքով` նրա դեմ օգտագործվել են քաղաքականապես պատճառաբանված ապացույցներ», -նշել է նա:

Յագլանդի խոսքով` Կոնվենցիայի 52-րդ հոդվածի համաձայն` գլխավոր քարտուղար իր դառնալուց հետո առաջին անգամ որոշում է ընդունել հատուկ առաքելություն ուղարկել Ադրբեջան՝ հասնելու Իլգար Մամեդովի ազատ արձակմանը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am