Հասարակական

Կրթական համակարգը ձգտում է լինել տեսանելի. Ռուբեն Թոփչյան

5 րոպեի ընթերցում

Կրթական համակարգը ձգտում է լինել տեսանելի. Ռուբեն Թոփչյան

ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կրթության կառավարման մի խումբ մասնագետներՀայաստանից, Վրաստանիցև եվրոպական երկրներից մեր երկրում մասնակցում են «Մասնագիտական կրթության որակի ապահովում. որքանով է ուսուցումն արդյունավետ» թեմայով որակի ապահովման երրորդ ֆորումին:

Համաժողովի բացմանը մասնակիցներին և արտասահմանյան հյուրերին ողջունեց «Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոն» հիմնադրամի տնօրեն Ռուբեն Թոփչյանը:

«Կարծում եմ, բոլորս պատրաստ ենք քննարկել և կարծիքներ կիսել հօգուտ մասնագիտական կրթության: Որակի կենտրոնն արդեն 6-րդ անգամ հավաքում է որակի հարցերով մտահոգ հանրությանը: Միասնական ուժերով երկրում ստեղծվել է կրթության որակի ապահովման միջավայր, ընդգծվել են մի շարք մարտահրավերներ, որոնք պետք է լուծում ստանան, բուհերում մեծ աշխատանք է իրականացվում, նրանք գիտակցում են որակի կարևորությունը»,-«Արմենպրես»-ի փոխանցմամբ` նշեց Ռուբեն Թոփչյանը: Նա շեշտեց, որ կրթական համակարգը ձգտում է լինել տեսանելի տարածքային և միջազգային համակարգում, բուհերը հավատարմագրվում են, ձևավորվում են միջազգային հոսքեր:

«Ուսանողը պահանջում է ստանալ ոչ միայն պետության, այլև միջազգային մակարդակում ճանաչելի կրթություն, քայլեր են արվում, որ տրված կրթությունը ճանաչելի լինի: Ինստիտուցիոնալ հավատարմագրման գործընթացի արդյունքները թույլ տվեցին վեր հանել տարբեր խնդիրներ, խրախուսել ուսանողակենտրոն մոտեցումները»,-հավելեց Ռուբեն Թոփչյանը:

«Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոն» հիմնադրամի տնօրենն ընդգծեց, որ ֆորումի երկու օրերին` հունվարի 21-ին և 22-ին մասնակիցներին սպասում են շատ հետաքրքիր քննարկումներ:

«Սպասում եմ, որ մյուս տարի ևս կունենանք նմանատիպ քննարկումներ: Կոնֆերանսի նյութերն անպայման կհրապարակվեն»,-ընդգծեց նա: Ռուբեն Թոփչյանը շնորհակալություն հայտնեց իրադարձության ինֆորմացիոն գործընկերներին, այդ թվում` «Արմենպրես» լրատվական գործակալությունը:

ՏԵՄՊՈՒՍ-ի «ՄԱՀԱԹՄԱ»դրամաշնորհայինծրագրի ներկայացուցիչ Մկրտիչ Ավագյանը հույս հայտնեց, որ գիտաժողովը կդառնա փորձի փոխանակման միջոց:

«Ուսումնառության և դասավանդման խնդիրների կարևորումը և վերջիններիս արժևորումը, օրակարգում առկա թեմաները հույս են ներշնչում, որ գիտաժողովը կդառնա փորձի փոխանակման հարթակ, որտեղ կլինեն գործնական առաջարկներ ու քննարկումներ, կուսումնասիրվեն կրթության որակի ապահովման ներկա զարգացումները: Եվրոպական մակարդակում ուսումնառության արդյունավետության մոտեցումները, ինչպես նաև մեր իրականության մեջ դրանց ներդրման ուղիներն ու հնարավորությունները բացահայտելու հնարավորություն կլինի»,-նշեց նա:

Հունվարի 21-22-ին Հայաստանի ամերիկյան համալսարանում անցկացվում է «Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոնի»կազմակերպած«Մասնագիտական կրթության որակի ապահովում. որքանով է ուսուցումն արդյունավետ» թեմայով որակի ապահովման երրորդ ֆորումը: Նպատակն է քննարկել մասնագիտական կրթության որակի ապահովման ներկայիս զարգացումները և ձեռքբերումները Հայաստանում և արտերկրում, վեր հանել լավագույն փորձը և նպաստել դրա տարածմանը:

Երկօրյա խորհրդաժողովի ընթացքում զեկույցներով ու քննարկումներով թեմային մանրակրկիտ կանդրադառնան հեղինակավոր դասախոսներ և կրթության կառավարման մասնագետներՀայաստանից, Վրաստանիցև եվրոպական երկրներից: Միջոցառմանընթացքումշահակիցների հետ ընդհանուր քննարկումներ տեղի կունենան «Ուսուցումն արդյունավետ է, եթե…», «Ինչպես են շահակիցները ներգրավված կրթական ծրագրերի մշակմանը»և «Ուսուցմանարդյունավետությանբարձրացմանուղիները որակի ներքին և արտաքին ապահովման տեսակետից.պրակտիկփորձ»թեմաներով: Այնուհետև խորհրդաժողովը կշարունակվի զուգահեռ ընթացող սեկցիոն նիստերով:

«Մասնագիտական կրթության որակի ապահովում. որքանով է ուսուցումն արդյունավետ» որակի ապահովման երրորդ ֆորումի գործընկերներն են Հայաստանի ամերիկյան համալսարանը և ՏԵՄՊՈՒՍ-ի ՄԱՀԱԹՄԱդրամաշնորհայինծրագիրը, որի համակարգողն է ՀՊՄՀ-ն: Միջոցառման ինֆորմացիոն հովանավորներներից է «Արմենպրես» լրատվական գործակալությունը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում