Երևանում՝ 11:07,   5 Մայիս 2024

Ստամբուլում մեկնարկել են Դինքի հիշատակին նվիրված արարողությունները

Ստամբուլում մեկնարկել են Դինքի հիշատակին նվիրված արարողությունները

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Հրանտի ընկերներ»-ն արդեն սկսել են Ստամբուլում հիշատակի արարողության նախապատրաստությունները։ Ծաղիկներ են դրվել հենց այն վայրում, որտեղ ինը տարի առաջ այս օրը սպանվել է պոլսահայ լրագրողը: Արարողությունը տեղի է ունենալու Թուրքիայի ժամամանակով 14։30-ին`«Սեդաթ» շենքի դիմաց։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է «Ակոս» պարբերականը:

Շենքի վրա փակցվել է «Ախպարի՛կ, կարոտով, զայրույթով, համառորեն այստեղ ենք» գրությամբ ցուցանակը։ 

Ոստիկանությունը հսկողության կետեր է սահմանել Ռամադա հյուրանոցի և Մադոյի դիմաց։ Նշվում է, որ հիշատակի արարողությանը մասնակցել ցանկացողները արարողության վայր կարող են անցնել միայն այս կետերում իրականացվող ստուգումից հետո։

Առավոտյան ժամերին հիշատակի արարողության տարածքը տարհանվել էր՝ ռումբի որոնման աշխատանքների պատճառաբանությամբ։ Տեղի ժամանակով 14։30-ին կայանալիք հիշատակի արարողությանը մասնակցելու համար խմբերը Թաքսիմից դեպի Սեբաթ շենք են քայլում։

«Հրանտի ընկերներ»-ի հայտարարության մեջ ասվում է.

«Այստեղ ենք՝ կարոտով։

Կարոտում ենք Հրանտ Դինքին, ով ամեն մարդու, ամեն լեզվի, հավատքի, ամեն խոսքի հավասար էր վերաբերվում։

Այստեղ ենք՝ զայրույթով։

Հրանտ Դինքին մեզանից խլող, երեխաներին մարդասպան դարձնող խավարը արդեն 9 տարի է` շարունակում է մարդասպաններ ծնել։ Այդ խավարը տարածվել է երկրի շուրջբոլորը և ամեն օր նոր մահագույժ է տարածում։ Ճանաչում ենք, գիտենք։ Մեր զայրույթը կանգուն է, կատարվածները՝ մեր մտքում։

Այստեղ ենք` համառորեն։

Արդեն 9 տարի է` համառորեն այստեղ ենք՝ խավարը տարածել ցանկացողների դեմ։ Հրանտ Դինքի հյուսած և իր կյանքով վճարած խաղաղության ու ճշմարտությանն արձագանքելու և նրան ձայնակցելու համար մեկ անգամ ևս հունվարի 19-ին՝ ժամը 14։30-ին, Հրանտի սպանության վայրում՝ Ակոսի դիմաց ենք»։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am