Երևանում՝ 11:07,   2 Հունիս 2024

«Գրեյնջ հոլդինգ»-ը պատրաստվում է ՀՀ-ում իրականացնել 400 մլն դոլարի ներդրումային ծրագիր

«Գրեյնջ հոլդինգ»-ը պատրաստվում է ՀՀ-ում իրականացնել 400 մլն դոլարի ներդրումային 
ծրագիր

ԵՐԵՎԱՆ, 19 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանն այսօր ընդունել է բրիտանական «Գրեյնջ հոլդինգ» ընկերության ղեկավար Շեյխ Ասադին, ով պատրաստվում է Հայաստանի ջերմային էներգետիկայի արտադրության ոլորտում շուրջ 400 մլն ԱՄՆ դոլար արժողությամբ ներդրումային ծրագիր իրականացնել: Այս համատեքստում զրուցակիցները քննարկել են ձեռք բերված պայմանավորվածությունների և ներկայում տարվող աշխատանքների ընթացքը: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, «Գրեյնջ հոլդինգ»-ի ղեկավարը միաժամանակ նշել է, որ ընկերությունը մտադիր է չսահմանափակվել այս ներդրումային ծրագրով և շահագրգռված է ընդլայնել համագործակցության ուղղությունների շրջանակը:

Հովիկ Աբրահամյանը կարևորել է մեր երկրի էներգետիկայի ոլորտում նման խոշոր ներդրումային ծրագրի իրականացումը և գոհունակություն հայտնել այդ ուղղությամբ կատարվող գործնական քայլերի կապակցությամբ: Վարչապետը ողջունել է նաև «Գրեյնջ հոլդինգ»-ի՝ Հայաստանում տարբեր ոլորտներում ներդրումային ծրագրեր իրականացնելու պատրաստակամությունը և նշել, որ կառավարությունը պատրաստ է զարգացնել համագործակցությունը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am