Երևանում՝ 11:07,   3 Մայիս 2024

ԱՄՆ պետդեպը ողջունում է ԼՂ առնչությամբ Ռոյս-Էնգել առաջարկը

ԱՄՆ պետդեպը ողջունում է ԼՂ առնչությամբ Ռոյս-Էնգել առաջարկը

ԵՐԵՎԱՆ, 16 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Միացյալ Նահանգների պետդեպարտամենտը պաշտոնապես ողջունել է ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Էդ Ռոյսի և դեմոկրատ գործիչ Էլիոթ Էնգելի առաջարկների ծրագիրը` ուղղված հայ-ադրբեջանական սահմանին և ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում հրադադարի ռեժիմի պահպանմանը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Հայ դատի ԱՄՆ հանձնախումբը հրապարակել է պետդեպի ուղարկած պատասխան նամակը:

«Միացյալ Նահանգները ողջունում է ներկայացված առաջարկները... Առանց հրադադարի ռեժիմի խախտումները հստակեցնող մեխանիզմների կամ հարձակումների աղբյուրը ճշտելու համար նախատեսված սարքավորումների տեղադրման՝ համանախագահների համար դժվար կլինի ուժի կիառման հարցով հստակ մեղադրանքներ ուղղել մի կողմին»,- ասվում է պետդեպի նամակում:

Ռոյս-Էնգել նախագծում առաջակվող կետերն ընդունվել են Հայաստանի և Արցախի հանրապետությունների կողմից: ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի աշխատակազմը և ԵԱՀԿ-ն ևս հայտնել են, որ աջակցում են ներկայացված նախագծին: Միայն Ադրբեջանն է, որ դեմ է դրանց կիրառմանը:

ԱՄՆ օրենսդիրներն առաջարկում են երեք կոնկրետ քայլեր, որոնք կարող են նպաստել տարածաշրջանում բոլոր քաղաքացիների համար համապարփակ և տևական խաղաղության հաստատմանը: Նրանց ներկայացրած նամակում, որի տակ ստորագրել են 80 կոնգրեսականներ, կոչ է արվում համաձայնություն ձեռք բերել բոլոր կողմերից՝ դիպուկահարներ չտեղակայել շփման գծում, ԵԱՀԿ-ի կողմից վերահսկվող զարգացած կրակորսիչ համակարգերի և ձայնային սարքավորումներ տեղակայել՝ հարձակումների աղբյուրը ճշտելու համար և ԵԱՀԿ դիտորդներ տեղակայել՝ շփման գծում հրադադարի խախտումների դեպքերն ավելի լավ վերահսկելու համար:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am