Երևանում՝ 11:07,   1 Հունիս 2024

ԼՂՀ ԱԳ նախարարն աշխատանքային այցով մեկնել է ԱՄՆ

ԼՂՀ ԱԳ նախարարն աշխատանքային այցով մեկնել է ԱՄՆ

ԵՐԵՎԱՆ, 7 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտաքին գործերի նախարար Կարեն Միրզոյանը դեկտեմբերի 6-ին աշխատանքային այցով մեկնել է ԱՄՆ։ Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ԼՂՀ արտգործնախարարության տեղեկատվական վարչությունից, այցի շրջանակներում Կարեն Միրզոյանը ԱՄՆ Կոնգրեսում Արցախի անկախության տարեդարձին նվիրված ավանդական միջոցառմանը հանդես կգա ելույթով, ինչպես նաև կունենա մի շարք հանդիպումներ, այդ թվում` հայկական կազմակերպությունների ներկայացուցիչների և ԱՄՆ կոնգրեսականների հետ։ 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am