Երևանում՝ 11:07,   6 Հունիս 2024

ԱՊՀ ՄԽՎ դիտորդները խոստանում են հետևել հանրաքվեի համապատասխանությանը միջազգային ստանդարտներին

ԱՊՀ ՄԽՎ դիտորդները խոստանում են հետևել հանրաքվեի համապատասխանությանը 
միջազգային ստանդարտներին

ԵՐԵՎԱՆ, 5 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի 23 անձից բաղկացած դիտորդական խումբը դեկտեմբերի 6-ին կհսկի Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի ընթացքը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` ՀՀ Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցում ԱՊՀ ՄԽՎ դիտորդական խմբի ղեկավար Ակրամշո Ֆելալիեւը հայտնեց, որ խմբում ներգրավված են Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Մոլդովայի, Ռուսաստանի Դաշնության և Տաջիկստանի դիտորդները: «Մեր հիմնական խնդիրն է կարճաժամկետ մոնիտորինգի միջոցով համոզվել, որ ընտրության նախորդ և քվեարկության օրերին հանրաքվեի անցկացման համար նախատեսված բոլոր գործընթացներն ու կազմակերպչական գործողությունները, ինչպես նաև արդյունքների հաշվարկը համապատասխանում են Հայաստանի Հանրապետության ազգային օրենսդրությանն ու միջազգային ստանդարտներին, կազմել եզրակացություն»,-ասաց Ակրամշո Ֆելալիեւը: 

Դեկտեմբերի 6-ին կայանալիք ՀՀ Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի ժամանակ դիտորդական առաքելություն կիրականացնի 18 տեղական և 6 միջազգային կազմակերպություն: Հանրաքվեի ընթացքին կհետևեն 3006 տեղական և 123 միջազգային դիտորդներ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am