Երևանում՝ 11:07,   4 Մայիս 2024

Նարեկ Գալստյանը խուլիգանություն է որակում «Նոր Հայաստան»-ի երթի մասնակիցների արարքը

Նարեկ Գալստյանը խուլիգանություն է որակում «Նոր Հայաստան»-ի երթի 
մասնակիցների արարքը

ԵՐԵՎԱՆ, 1 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՍԴՀԿ հայաստանյան վարչության ատենապետ Նարեկ Գալստյանը խուլիգանություն է համարում «Նոր Հայաստան» նախաձեռնության երթի ժամանակ կուսակցության գրասենյակի «այո»-ի պաստառը պոկելու արարքը: «Իհարկե, մենք հասկանում ենք, որ ժողովրդի մոտ լարվածություն կա, սակայն կուսակցության  գրասենյակի պաստառը պոկելն արդեն խուլիգանություն է, և նման արարքներն անընդունելի են: Նման դեպքերը, իհարկե, որևէ կերպ չեն կարող ազդել մեր կուսակցության գործունեության վրա»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշեց Գալստյանը՝ հավելելով, որ «այո»-ի պաստառը կրկին տեղն է դրվել:

Գալստյանը շեշտեց, որ ականատես է եղել, թե ինչպես են Հանրապետության փողոցում մի խումբ երիտասարդներ փորձել բախումներ հրահրել մեր հետ: «Անգամ եղել են երիտասարդներ, ովքեր «Գորշ գայլեր»-ի նշանն էին ցույց տալիս: Թեթև բախումներ եղան հնչակյանների և ցուցարարների միջև, որը հետո հարթվեց: Ես հույս ունեմ, որ հետագայում նման խուլիգանական արարքներից ցուցարարները զերծ կմնան»,- եզրափակեց Գալստյանը՝ հավելելով, որ յուրաքանչյուրը խաղաղ հավաքների եղանակով իր կարծիքն արտահայտելու իրավունք ունի, սակայն նման խուլիգանական արարքներն անընդունելի են: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am