Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Կառավարությունը դեմ է Տիգրան Ուրիխանյանի նախագծին

Կառավարությունը դեմ է Տիգրան Ուրիխանյանի նախագծին

ԵՐԵՎԱՆ, 1 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ կառավարությունը դեմ է Ազգային ժողովի պատգամավոր Տիգրան Ուրի­խան­յանի՝ օրենս­­­դրա­կան նա­խա­­ձեռնու­թյան կար­գով ներկայացրած «Ազգային Ժողովի կա­­նոնակարգ» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մա­սին» օրեն­քի նախագծին: Կառավարության դեկտեմբերի 3-ի նիստի օրակարգում ընդգրկված նախագծով առաջարկվում է փոխել պատգամավորական խմբի ստեղծման կարգը` սահ­մա­նելով գործող 10 պատգամավորի փոխարեն առնվազն 5 պատգամավորի մասնակցությամբ պատ­գամավորական խմբեր ձևավորելու հնարավորություն:

Նախագծի հիմնավորման համաձայն` ՀՀ ընտրական օրենսգրքի 125-րդ հոդվածով Ազգային ժողովի համամասնական ընտ­րա­կարգի դեպքում կուսակցությունների համար անցողիկ շեմ է սահմանված 5 տոկոսը, հա­մա­ձայն որի` ԱԺ-ում կարող են ձևավորվել նաև 5 պատգամավորներից բաղկացած խմբակցություններ:

Կառավարության եզրակացության համաձայն` պատգամավորական խումբը կարող է ստեղծվել ինչպես միևնույն, այնպես էլ տարբեր կուսակցությունների կամ մե­ծամասնական ընտրական համակարգով ընտրված առնվազն 10 պատգամավորներից: «Վե­րոհիշյալ իրավանորմերի համակարգային վերլուծությունից պարզ է դառնում, որ ի տար­բե­րություն պատգամավորական խմբակցությունների` պատգամավորական խմբերի ստեղծ­ման հնա­րա­վո­րությունը պայմանավորված չէ ՀՀ ընտրական օրենս­գրքի 125-րդ հոդվածով նախատեսված Ազգային ժողովի համամասնական ընտրական հա­մա­կար­գի դեպքում կուսակցությունների համար որպես անցողիկ շեմ նախատեսված 5 տոկոսով, քանի որ պատգամավորական խումբը` ի տարբերություն պատգամավորական խմբակ­ցության` կարող է ստեղծվել ինչպես միևնույն, այնպես էլ տարբեր կուսակցությունների կամ մեծամասնական ընտրական համակարգով ընտրված առնվազն 10 պատգա­մա­վոր­նե­րից: Բացի այդ, ըստ կառավարության եզրակացության, անհրաժեշտ է հաշվի առնել նաև այն հանգամանքը, որ պատ­գամա­վո­րա­կան խմբակցությունը քաղաքական առումով խնդիր ունի հաղթահարել որոշակի նվազագույն շեմ և հայտնվել խորհրդարանում, մինչդեռ պատգամավորական խումբը ձևավորում են ար­դեն իսկ ընտրված պատգամավորները, ուստի անհրաժեշտ է սահմանել ավելի բարձր չափա­նիշ­ներ»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ` ասված է եզրակացության մեջ:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am