Երևանում՝ 11:07,   4 Մայիս 2024

Դեկտեմբերին սպասվող ավանդական գնաճն ունի նաև օբյեկտիվ պատճառներ. սպառողների միության նախագահ

Դեկտեմբերին սպասվող ավանդական գնաճն ունի նաև օբյեկտիվ պատճառներ. սպառողների 
միության նախագահ

ԵՐԵՎԱՆ, 1 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Դեկտեմբերին ակնկալվում է սննդի և առաջին սպառման ապրանքների ծավալների և գների՝ ավանդական դարձած եռակի աճ: Նման կանխատեսումով, «Արմենպրես»-ի հաղորդմամբ, կիսվեց Սպառողների միության նախագահ Արմեն Պողոսյանը:

«Փորձը ցույց է տալիս, որ ամանորյա գնաճը մեզ մոտ դարձել է տխուր ավանդույթ: Այստեղ կան հայտնի չարաշահումներ, որոնց կողքին առկա են գնաճի օբյեկտիվ պատճառներ: Առաջին անհրաժեշտության ապրանքների և սննդի վաճառքով ու արտադրությամբ զբաղվող ընկերությունները գործում են մեր փոքր շուկայում, որտեղ դժվար է լիովին նախատեսել և պատրաստվել տոներին այնպես, որպեսզի քանակությունը միշտ բավարարի պահանջարկին: Իսկ սպառման աճի ժամանակ հեշտ է կատարել գնի բարձրացում», - ասաց Արմեն Պողոսյանը:

Խոսելով հիմնականում մսամթերքի, ընդեղենի, խմիչքի գնաճի սուբյեկտիվ պատճառների մասին՝ Սպառողների միության նախագահը նկատեց, որ դրա վրա նաև ազդում են մեծ տոկոս կազմող ստվերային տնտեսությունը, խոշոր ներկրողների և վաճառողների գերիշխանությունը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am