Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Արամ Անանյանը մատնանշում է խորհրդարանական կառավարման համակարգի երեք կարևորագույն առավելությունները

Արամ Անանյանը մատնանշում է խորհրդարանական կառավարման համակարգի երեք 
կարևորագույն առավելությունները

ԵՐԵՎԱՆ, 1 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Խորհրդարանական կառավարման համակարգը լուծում է երեք կարևորագույն խնդիր` քաղաքական համակարգի կայունության բարձրացում, քաղաքական ինստիտուտների նկատմամբ հանրային վերահսկողության մեխանիզմների ուժեղացում և մասնակցային կառավարման ու ժողովրդավարության կայացման հնարավորությունների մեծացում: Սոցիալ-Դեմոկրատ Հնչակյան կուսակցության Հայաստանի վարչության կողմից կազմակերպված «Սահմանադրական բարեփոխումներ. Հեռանկարներ» թեմայով խորհրդաժողովին նման համոզմունք հայտնեց պատմական գիտությունների թեկնածու, թուրքագետ Արամ Անանյանը:

«Մեր օրերում աշխարհը շատ արագ է փոփոխվում, և դա ենթադրում է նաև պետությունների քաղաքական համակարգերի փոփոխություն: Յուրաքանչյուր պետության Սահմանադրությունը օրենքների մի ամբողջություն է, որը ժամանակի ընթացքում ևս ենթակա է որոշակի վերափոխումների»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ` շեշտեց նա:

Անանյանը նկատեց, որ խորհրդարանական կառավարման մոդելներով առաջնորդվող երկրներում ավելի դյուրին է կատարել անցում դեպի ժողովրդավարական կառավարում: «Հայաստանում դեռևս 1995 թվականից քննարկվում է Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի դրվելիք նախագծում առաջարկվող կառավարման մոդելի ներդրման հնարավորությունը: Հետխորհրդային տարածաշրջանում տեղի ունեցող ինտեգրացիոն գործընթացները նույնպես փաստում են, որ տարածաշրջանի բոլոր երկրները ցանկանում են արդիականացնել իրենց քաղաքական համակարգերը, քանի որ պետությունների առջև ծառացած մարտահրավերներին դիմակայելու համար անհրաժեշտ է հավասարակշիռ և մասնակցային որոշումների ընդունում»,-պարզաբանեց Անանյանը` ընդգծելով, որ խորհրդարանական կառավարման մոդելը պետությանն ընձեռում է քաղաքական արդիականացման մեծ հնարավորություններ:

Սահմանադրական բարեփոխումների հանրաքվեն Հայաստանում կանցկացվի դեկտեմբերի 6-ին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am