Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Վառվեց պատանեկան ձմեռային Օլիմպիական խաղերի կրակը

Վառվեց պատանեկան ձմեռային Օլիմպիական խաղերի կրակը

ԵՐԵՎԱՆ, 1 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հունաստանում վառվեց ձմեռային երկրորդ պատանեկան Օլիմպիական խաղերի կրակը: Նորվեգիայից ժամանած 2 պատանիները և 2 հույն երիտասարդներն օլիմպիական կրակը պտտեցրին սպիտակ մարմարից կառուցված Պանատինայկոս մարզադաշտում: Այնուհետ ձմեռային պատանեկան Օլիմպիական խաղերի կազմակերպիչների ուղեկցությամբ` կրակը ճանապարհ ընկավ դեպի Լիլեհամեր՝ պատանեկան խաղերը հյուրընկալող քաղաք:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի լրատվության բաժնից, ձմեռային պատանեկան երկրորդ Օլիմպիական խաղերը կանցկացվեն նորվեգական Լիլեհամեր քաղաքում, որն իր պատմության ընթացքում երկրորդ անգամ է հյուրընկալում Խաղերը: Դեռևս 1994 թվականին Լիլեհամերն ընդունել էր 15-րդ ձմեռային Օլիմպիական խաղերը: 2016 թվականի պատանեկան խաղերը հյուրընկալելու միակ հայտը ներկայացրել էր հենց Լիլեհամերը: 2011 դեկտեմբերի 7-ին պաշտոնապես հայտարարվեց, որ երկրորդ պատանեկան Խաղերը կանցկացվեն նորվեգական այս քաղաքում: Լիլեհամերը դարձավ երկրորդ քաղաքն Ինսբրուքից հետո, որը կընդունի թե ձմեռային Օլիմպիական խաղերը և թե պատանեկան Խաղերը: Լիլեհամերի պատանեկան Օլիմպիական խաղերի բացման պաշտոնական արարողության ժամանակ խաղերի կրակը կվառի Նորվեգիայի արքայադուստր Ինգրիդ Ալեքսանդրան, ինչպես իր հայրը՝ թագաժառանք արքայազն Հաակոնը, 1994 թվականի Օլիմպիական խաղերի բացման ժամանակ:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am