Երևանում՝ 11:07,   26 Մայիս 2024

Ադրբեջանական «Գաբալա»-ի դարպասը Մխիթարյանի խփած գնդակը նոյեմբերի լավագույն գոլերի թվում է

Ադրբեջանական «Գաբալա»-ի դարպասը Մխիթարյանի խփած գնդակը նոյեմբերի լավագույն 
գոլերի թվում է

ԵՐԵՎԱՆ, 1 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ազգային հավաքականի և Դորտմունդի «Բորուսիա»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի՝ ադրբեջանական «Գաբալա»-ի դարպասն ուղարկած գնդակը հայտնվել է նոյեմբերի լավագույն գոլերի թվում: Այս մասին տեղեկացնում է «Արմենպրես»-ը:

Եվրոպայի լիգայի խմբային փուլի չորրորդ տուրի «Բորուսիա»- «Գաբալա» հանդիպումն ավարտվել է 4:0 հաշվով: Դորտմունդյան ակումբի գոլերից մեկն էլ հեղինակել է Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը: Այդ խաղում Հենրիխ Մխիթարյանը նաև երկու գոլային փոխանցում է կատարել:

Նոյեմբերի լավագույն գոլերի թվում են նաև իսպանական «Բարսելոնա»-ի ֆուտբոլիստներ Լիոնել Մեսիի, Լուիս Սուարեսի, Նեյմարի, Ինյեստայի գոլերը, Մադրիդի «Ռեալ»-ի ֆուտբոլիստներ Դանիել Կարվախալի և Սերխիո Ռամոսի, «Բավարիա»-ի կիսապաշտպան Դավիթ Ալաբայի. Ֆրանսիական ՊՍԺ-ի հարձակվող Զլատան Իբրահիմովիչի, «Չելսի»-ի կիսապաշտպան Վիլիանի և այլ հայտնի ֆուտբոլիսների հեղինակած գնդակները:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am