Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Խորհրդարանական կառավարման մոդելը կարող է կայացնել վստահություն չվայելող քաղաքական ինստիտուտները

Խորհրդարանական կառավարման մոդելը կարող է կայացնել վստահություն չվայելող 
քաղաքական ինստիտուտները

ԵՐԵՎԱՆ, 1 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի քաղաքական համակարգի և կուսակցությունների հանդեպ անվստահության պարագայում խորհրդարանական կառավարման մոդելը կարող է կայացնել երկրում վստահություն չվայելող քաղաքական ինստիտուտները: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` Սոցիալ Դեմոկրատ Հնչակյան կուսակցության Հայաստանի վարչության կողմից  կազմակերպված «Սահմանադրական բարեփոխումներ. հեռանկարներ» թեմայով խորհրդաժողովին հայտնեց ՍԴՀԿ Հայաստանի վարչության ատենապետ Նարեկ Գալստյանը:

«Խորհրդարանական կառավարման համակարգը ժողովրդավարության ամենաբարձր դրսևորումն է: «Ոչ»-ի ճակատի կողմնակիցները Սահմանադրական փոփոխությունների նախագծի հանրաքվեն դիտարկում են իբրև իշխանությունների լինել-չլինելու հարց, ինչն անընդունելի է: Հնչակյան կուսակցության համար, ինչպես և ընդդիմադիր բոլոր կուսակցությունների համար, անընդունելի են ինչպես արտագաղթը, մենաշնորհը, սոցիալական անարդարությունները, սակայն  դա չի նշանակում, որ նրանք ավելի ընդդիմադիր են, քան մյուս կուսակցությունները: Հայաստանի Հանրապետությունում չի գործում ընդդիմության ֆակուլտետ և որևէ հաստատության կողմից չեն բաժանվում ընդդիմության դիպլոմներ», - նշեց Նարեկ  Գալստյանը:

Անդրադառնալով «Ոչ»-ի կողմնակիցների այն պնդումներին, թե Սահմանադրական փոփոխությունների նախագիծն անհրաժեշտ է իշխանություններին` վերարտադրության խնդիրը լուծելու համար` Նարեկ Գալստյանն ասաց հետևյալը. «Այս աշխարհի ցանկացած երկրի իշխանություն ցանկանում է վերարտադրվել, ինչը տարրական քաղաքագիտական նորմ է: Եթե իշխանությունների համար դա լիներ իրական նպատակը, ապա ոչինչ չէր խանգարի երկրի նախագահին դառնալ վարչապետ, ապա նորից առաջադրվել նախագահի պաշտոնում»:

Սահմանադրական բարեփոխումների հանրաքվեն Հայաստանում կանցկացվի դեկտեմբերի 6-ին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am