Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

ՆԱՏՕ-ն Աֆղանստանում իրականացվող առաքելությունը կերկարացնի մինչեւ 2016 թվականի վերջը. Ստոլտենբերգ

ՆԱՏՕ-ն Աֆղանստանում իրականացվող առաքելությունը կերկարացնի մինչեւ 2016 թվականի 
վերջը. Ստոլտենբերգ

ԵՐԵՎԱՆ, 1 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՆԱՏՕ-ն Աֆղանստանում իրականացվող առաքելությունը կերկարացնի մինչեւ 2016 թվականի վերջը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտարարել Է դաշինքի գլխավոր քարտուղար Ենս  Ստոլտենբերգը, որը ժամանել Է Բրյուսել՝ մասնակցելու ՆԱՏՕ-ի արտաքին գործերի նախարարների հանդիպմանը:

«Մենք որոշում կընդունենք Աֆղանստանում հրահանգիչների եւ խորհրդականների «Վճռական աջակցություն» առաքելությունը երկարացնելու մասին եւ կքննարկենք դրան մասնակցող ուժերի մակարդակը»,- ասել Է նա:

«Բացի այդ, մենք կքննարկենք 2018 թվականից հետո ընկած ժամանակաշրջանում աֆղանական բանակի ֆինանսավորման համար միջոցներ հանգանակելու արշավի սկսելը (քանի որ Աֆղանստանը ի վիճակի չի լինի այն ինքնուրույն ֆինանսավորել)»,- նշել Է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am