Երևանում՝ 11:07,   2 Հունիս 2024

Հռոմի պապը գալիք տարի Հայաստան այցելելու հույս է հայտնել

Հռոմի պապը գալիք տարի Հայաստան այցելելու հույս է հայտնել

ԵՐԵՎԱՆ, 1 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Աշխարհի կաթոլիկ հավատացյալների հոգևոր առաջնորդ Հռոմի Ֆրանցիսկոս պապը հույս է հայտնել, որ 2016 թվականին կկարողանա այցելել Հայաստան: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է Reuters գործակալությունը: Աֆրիկա կատարած 6-օրյա ճամփորդությունից հետո լրագրողների հետ ինքնաթիռում ունեցած զրույցի ժամանակ Հռոմի պապը հաստատել է, որ ծրագրել է 2016 թվականին այցելել Մեքսիկա և հույս հայտնել, որ կկարողանա այցելել նաև Հայաստան: «Սակայն ես ծեր եմ, և այս ճանապարհորդությունները դժվար են»,- ասել է Ֆրանցիսկոսը:

Chicago Tribune-ը, ներկայացնելով այլ մանրամասներ ինքնաթիռում լրագրողների հետ Հռոմի պապի զրույցից, մեջբերել է Ֆրանցիսկոսի խոսքերն այն մասին, որ ինքը խոստացել է Ամենայն Հայոց կաթողիկոսին այցելել Հայաստան, սակայն դրա համար որևէ հստակ ժամկետ դեռևս նախանշված չէ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am