Երևանում՝ 11:07,   11 Հունիս 2024

Հանրաքվեի ընթացքը կհսկեն 3 հազարից ավելի տեղական և միջազգային դիտորդներ

Հանրաքվեի ընթացքը կհսկեն 3 հազարից ավելի տեղական և միջազգային դիտորդներ

ԵՐԵՎԱՆ, 1 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Դեկտեմբերի 6-ին կայանալիք ՀՀ աահմանադրության փոփոխությունների հանրաքվեի ժամանակ դիտորդական առաքելություն կիրականացնի 18 տեղական և 6 միջազգային կազմակերպություն: Վկայակոչելով ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի կայքը, «Արմենպրես»-ը տեղեկացնում է, որ հանրաքվեի ընթացքին կհետևեն 3006 տեղական և 116 միջազգային դիտորդներ:

Մասնավորապես, «Ազատ հասարակության ինստիտուտ» ՀԿ-ից ընտրությունների ընթացքը կհսկի 728 դիտորդ, «Թրանսփարենսի ինթերնեյշնլ հակակոռուպցիոն կենտրոն»-ից՝  435, «Հայք» կազմակերպությունից՝ 417, «Գեղամա երիտասարդական տարածքային ասոցիացիա» ՝404, «Հայաստանի Հելսինկյան կոմիտե»-ից՝ 88 դիտորդ և այլն:

ԱՊՀ դիտորդական առաքելության 44, ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի 23, օտարերկրյա ԿԸՀ ներկայացուցիչների 33, ԵԽԽՎ 11, ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ 5  դիտորդներն ու ՀՀ-ում հավատարմագրված դեսպանությունների ներկայացուցիչները հանրաքվեի ընթացքում կիրականացնեն դիտորդական առաքելություն:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am