Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Պատգամավորը ՌԴ գլխավոր դատախազին թուրքական «Գորշ գայլեր» կազմակերպությունը որպես ահաբեկչական ճանաչելու կոչ է արել

 Պատգամավորը ՌԴ գլխավոր դատախազին թուրքական «Գորշ գայլեր» կազմակերպությունը 
որպես ահաբեկչական ճանաչելու կոչ է արել

ԵՐԵՎԱՆ, 30  ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՌԴ Դաշնության Խորհրդի սահմանադրական օրենսդրության և պետականաշինության հարցերով հանձնաժողովի ղեկավար Անդրեյ Կլիշասը ՌԴ գլխավոր դատախազ Յուրի Չայկային նամակ է հղել, որում խնդրել է որպես ահաբեկչական ճանաչել թուրքական երիտասարդական «Գորշ Գայլեր» կազմակերպությունը և արգելել դրա գործունեությունը Ռուսաստանում:

«Խնդրում եմ Ձեզ քննարկել թուրքական «Գորշ գայլեր» կազմակերպությունը որպես ահաբեկչական ճանաչելու և դրա գործունեությունը ՌԴ տարածքում արգելելու նպատակով ՌԴ Գերագույն դատարան դիմելու հնարավորությունը»,- ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով ՏԱՍՍ-ը, նշվում է նամակում:

Իր դիմումը Կլիշասը կապում է ՌԴ Նախագահ Վլադիմիր Պուտինի կողմից երկու օր առաջ ստորագրած՝ Ռուսաստանի ազգային անվտանգության ապահովման միջոցների մասին հրամանագրի հետ, որը նաև վերաբերում է հանցավոր և այլ հակաօրինական գործողություններից ՌԴ քաղաքացիների պաշտպանությանը և Թուրքիայի նկատմամբ հատուկ տնտեսական միջոցների կիրառմանը: «Պատկերացում է ստեղծվում, որ Թուրքիայի Հանրապետության ղեկավարության գործողությունները ուղղված են ՌԴ-ում արգելված «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպությանն աջակցելուն»,- ասվում է սենատորի նամակում:

«Գորշ գայլեր» կազմակերպությունը դավանում է ծայրահեղ աջ և ազգայնական հայացքների: Կազմակերպությունը գոյություն ունի 1960-ականներից, դրա անդամները հայտնի են աղմուկ հանած հանցագործություններին մասնակցությամբ, այդ թվում՝ 1981թ.-ին Հռոմի Հովհաննես Պողոս երկրորդ պապի նկատմամբ մահափորձին: Ռուսաստանյան մի շարք ԶԼՄ-ների կարծիքով՝ հենց «Գորշ Գայլեր» խմբավորման անդամներն են ցամաքից գնդակահարել ռուս օդաչու Օլեգ Պեշկովին՝ Սու-24-ի անձնակազմի հրամանատարին. ինքնաթիռը նոյեմբերի 24-ին թուրքական ռազմաօդային ուժերը խոցել էին Սիրիայի երկնքում


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am