Երևանում՝ 11:07,   2 Մայիս 2024

Օբաման Պուտինի հետ հանդիպմանը հայտարարել է, որ Ասադը պետք է հեռանա նախագահի պաշտոնից

Օբաման Պուտինի հետ հանդիպմանը հայտարարել է, որ Ասադը պետք է հեռանա նախագահի 
պաշտոնից

ԵՐԵՎԱՆ, 30 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման ՌԴ առաջնորդ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպմաnը հայտարարել է, որ Սիրիայի նախագահ Bաշար Ասադը պետք է Սիրիայի ճգնաժամի քաղաքական կարգավորման շրջանակում հեռանա իր զբաղեցրած պաշտոնից: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը` այդ մասին հաղորդում է «Ռոյթեր» գործակալությունը` վկայաչոլեվ Սպիտակ տան մամուլի ծառայությունը:

  Ավելի վաղ ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը տեղեկացրել էր, որ երկու առաջոնդրների հանդիպումը Փարիզում ՄԱԿ-ի՝ կլիմայի հարցերին նվիրված համաշխարհային խորհրդաժողովի շրջանակներում տևել է շուրջ կես ժամ, և նրա գնահատմամբ, «եղել է բավականին  հագեցած»:

 Սիրիայի հակամարտությունը շարունակվում է 2011 թվականից, որի հետևանքով, ՄԱԿ-ի տվյալներով, զոհվել է ավելի քան 220 հազար մարդ;


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am