Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Աշխարհի առաջնորդները Փարիզում փորձում են գլոբալ տաքացման բանակցությունները դուրս բերել կրիտիկական շրջանից

 Աշխարհի առաջնորդները Փարիզում փորձում են գլոբալ տաքացման բանակցությունները դուրս 
բերել կրիտիկական շրջանից

ԵՐԵՎԱՆ, 30 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Փարիզում ընթանում է Միավորված ազգերի կազմակերպության «Կլիմայի փոփոխության մասին» շրջանակային կոնվենցիայի կողմ պետությունների 21-րդ համաժողովը, որին մասնակցում են աշխարհի 147 պետությունների առաջնորդներ, այդ թվում՝ ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը: Այս տարվա համաժողովի թեման է՝ ջերմոցային գազերի արտանետումը մթնոլորտ: Փարիզում աշխարհի առաջնորդները հանդես կգան հայտարարություններով, որպեսզի համաժողովին տրվի քաղա­քա­կան ուղերձ հետագա բանակցությունների ու ընդունվելիք միջազգային համաձայ­նա­գրի վերաբերյալ:

Կոնվենցիայի կողմ երկրների 21-րդ համաժողովի նպատակն է ընդունել միջազգային իրավական ուժ ունեցող համա­ձայ­նագիր` կլիմայի փոփոխությունը գիտականորեն հիմնավորված սահման­ներում զսպելու համար: Այդ սահմանն է թույլ չտալ, որ մթնոլորտի գլոբալ տաքացումը գերազանցի 2°C-ը համեմատած նախաարդյունաբերական շրջանի միջին ջերմաստիճանի հետ (ներկայումս այդ ջերմաստիճանը բարձրացել է 0.85 աստիճանով):

«Արմենպրես»-ի փոխանցմամբ` Հայաստանն իր դիրքորոշման մեջ հենվում է արդարության սկզբունքի վրա, նկատի ունենալով կլիմայական համակարգի վրա ներգործելու և կլիմայի փոփոխությունը զսպելու աշխարհի բոլոր մարդկանց իրավահավասարությունը: Ելնելով այդ սկզբունքից՝ Հայաստանը պատրաստակամություն է հայտնում սահմանափակել ջերմոցային գազերի իր գումարային արտանետումների բաժնեմասը 2015-2050թթ. ժամանակահատվածում 633 միլիոն տոննայով, իսկ 2050թ. աստիճանաբար հասնել ջերմոցային գազերի «չեզոք արտանետումների» (տարեկան մոտ 7 միլիոն տոննա), իհարկե, համարժեք միջազգային ֆինան­սա­կան, տեխնոլոգիական ու կարողությունների ամրապնդմանը աջակցության դեպ­քում: Այդ միջոցառումներն ու գործողությունները չպետք է հանգեցնեն սոցիա­լա­կան և տնտեսական հետընթացի, այլ պետք է նպաստեն Հայաստանի Հանրա­պե­տության սոցիալ-տնտեսական զարգացմանը:

Փարիզում կայանալիք կողմ երկրների 21-րդ համաժողովում նախա­տես­վում է ընդունել իրավական ուժ ունեցող միջազգային համաձայնագիր, ըստ որի աշխարհի բոլոր պետությունները պետք է ստանձնեն Կլիմայի փոփոխության մեղմմանը նպատակաուղղված պարտավորություններ (կամ ինչպես որոշված է անվանել՝ ներդրումներ), ինչպես նաև դրանց իրականացմանը նպատակաուղղված ֆինանսավորման, տեխնոլոգիական համագործակցության և այլ մեխանիզմներ ու դրույթներ:

Միջազգային բանակցություններն ապագա փաստաթղթի շուրջ դեռ ընթանում են, գոյություն ունեն հակասական դիրքորոշումներ զարգացած և զարգացող երկրների միջև հիմնականում երկրների միջև նշված պարտա­վո­րութ­յունների բեռի բաշխման, ինչպես նաև Կոնվենցիայի հետագա իրականացման ֆինանսավորման և ֆինանսական մեխանիզմների և այլ դրույթների  շուրջ:

Մինչև 2015թ. հոկտեմբերի 1-ը աշխարհի 150 պետություն ներկայացնել է իր դիրքորոշումները և ջերմոցային գազերի արտանետումների սահմանափակման ստանձնելիք պարտավորությունները («Ազգային մակար­դա­կով սահմանված նախատեսվող ներդրումները»-INDC): Կոնվենցիայի քարտու­ղարությանկողմից դրանց համադրման և ամփոփման նախնական վերլուծութ­յունը ցույց է տալիս, որ եթե ջերմոցային գազերի արտանետումների սահմա­նա­փակման ներդրումներն իրականանան ներկայացված ցուցանիշերով, ապա Երկրի մթնոլորտի ջերմաստիճանը կբարձրանա 3-3.5 աստիճան: Այդ վերլուծությունը  վկայում է, որ պետք են լրացուցիչ ջանքեր, որպեսզի ջերմոցային գազերի արտանետումների սահմանափակման ավելի հավակնոդ պարտավորություններ ստանձնեն երկրները:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am