Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

ՀՀ Օմբուդսմենը հանդիպել է Միացյալ Թագավորության դեսպան Ջուդիթ Ֆարնուորթին. քննարկվել են հանրաքվեին վերաբերող հարցեր

 ՀՀ Օմբուդսմենը հանդիպել է Միացյալ Թագավորության դեսպան Ջուդիթ Ֆարնուորթին. 
քննարկվել են հանրաքվեին վերաբերող հարցեր

ԵՐԵՎԱՆ, 30 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Օմբուդսմեն Կարեն Անդրեասյանը նոյեմբերի 30-ին ընդունել է Հայաստանում Միացյալ Թագավորության արտակարգ եւ լիազոր դեսպան Ջուդիթ Ֆարնուորթին: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Օմբուդսմենի աշխատակազմից`հանդիպման ընթացքում Կարեն Անդրեասյանն ու Ջուդիթ Ֆարնուորթը մասնավորապես անդրադարձել են հանրաքվեի քարոզչական գործընթացին եւ Սահմանադրական փոփոխությունների առաջիկա քվեարկությանը:

Դեսպանն ընդգծել է, որ Մեծ Բրիտանիան ուշադրությամբ է հետեւել ոչ միայն Ազգային ժողովում Օմբուդսմենի տարեկան զեկույցի քննարկմանը, այլեւ մշտապես հետեւում է մարդու իրավունքների ոլորտում Հայաստանի Օմբուդսմենի գործունեությանն առհասարակ: Կարեւորելով Օմբուդսմենի աշխատակազմի ակտիվ աշխատանքը` Ջուդիթ Ֆարնուորթը հավաստիացրել է, որ իր պաշտոնավարման ընթացքում շարունակելու է հնարավորինս աջակցել Օմբուդսմենի գործունեությանը եւ ջանքեր ներդնել Օմբուդսմենի ինստիտուտի եւ Միացյալ Թագավորության դեսպանության միջեւ արդեն իսկ ձեւավորված գործընկերային եւ սերտ հարաբերությունների ամրապնդման գործում:

Օմբուդսմեն Կարեն Անդրեասյանն իր հերթին շնորհակալություն է հայտնել ինստիտուտի գործունեւության հանդեպ ցուցաբերած ուշադրության համար, միաժամանակ հավաստիացրել է, որ աշխատանքային պրոցեսի ընթացիկ խնդիրները, որեւէ կերպ չեն խոչընդոտում աշխատակազմի բնականոն գործունեությանը: Կարեն Անդրեասյանն արժեւորել է Մեծ Բրիտանիայի դեսպանության դերը Հայաստանում ժողովրդավարական արժեքների ամրապնդման եւ մարդու իրավունքների պաշտպանության հարցում` ընդգծելով հայ-բրիտանական բարեկամական հարաբերությունների խորացման կարեւորությունը:




Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am