Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Կարճաղբյուրի ձկնաբուծարանը Հայաստանում առաջին փակ ցիկլով աշխատող գործարանն է լինելու

Կարճաղբյուրի ձկնաբուծարանը Հայաստանում առաջին փակ ցիկլով աշխատող գործարանն է 
լինելու

ԳԱՎԱՌ, 30  ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ : Գեղարքունիքի մարզի Կարճաղբյուր գյուղում շահագործման պատրաստվող Սեւանի իշխանի մանրաձկան արտադրության գործարանը լինելու է Հայաստանու առաջին փակ ցիկլով աշխատող ձկնաբուծարանը: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց գործարանի շահագործման պատասխանատու, «Սեւանի իշխանե ԲԲԸ գլխավոր տնօրեն Էդուարդ Գեւորգյանը, նման հզորության գործարանի գործարկման համար հարկավոր կլիներ մինչեւ 1000 լիտր վայրկյան ինքնահոս ջուր, մինչդեռ փակ ցիկլով աշխատելու պարագայում օգտագործվելու է 25 լիտր վայրկյան, որի կորուստը կազմելու է ընդամենը 2 տոկոս:ե3 կիլոմետր տրամագծով խողովակաշար է անցկացված, որտեղ պտտվող ջուրը ինքնամաքրվում եւ օգտագործվում է ձկնաբուծական ավազաններում:Ժամում 5 անգամ ջրի փոխանակում է տեղի ունենում ավազաններում: Գործելու է ծնողական կազմի 2 մոդուլ` 8 ավազաններով, 3-ից մինչեւ 50 գրամ քաշ ունեցող մանրաձկների արտադրության համար` 6 ավազան, մինչեւ 3 գրամ քաշ ունեցող մանրաձկան համար` 6 ավազան: Գործարանը կսկսի մանրաձուկ արտադրել մոտ 20 օրից: Ավարտին է մոտենում նաեւ Սեւանի իշխանի վերամշակման գործարանի կառուցումը, որտեղ, մինչեւ Սեւանի իշխանի արդյունագործական պաշարների ձեւավորումը, կվերամշակվի ծիածանային իշխան եւ թառափե,-նշեց Էդուարդ Գեւորգյանը:

Խոսրով Խլղաթյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am