Երևանում՝ 11:07,   4 Մայիս 2024

Արա Գյուլերը չեղարկել է իր ֆոտոարխիվը Թուրքիայի իշխանական շրջանակներին մոտ կանգնած ընկերությանը հանձնելու պայմանագիրը

Արա Գյուլերը չեղարկել է իր ֆոտոարխիվը Թուրքիայի իշխանական շրջանակներին մոտ 
կանգնած ընկերությանը հանձնելու պայմանագիրը

ԵՐԵՎԱՆ, 30 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Պոլսահայ հայտնի լուսանկարիչ, «Ստամբուլի աչք» անունը կրող Արա Գյուլերը չեղյալ է հայտարարել «Դողուշ» ընկերության հետ կնքած պայմանագիրը, որով 3 մլն եվրո արժողությամբ իր ողջ ֆոտոարխիվը հանձնում էր տվյալ ընկերությանը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է թուրքական «Ջումհուրիեթ» պարբերականը՝ չմանրամասնելով Գյուլերի որոշման պատճառը:

Ավելի վաղ թուրքական լրատվամիջոցները գրել էին, որ Գյուլերն իր ավելի քան 70 տարիների ֆոտոարխիվն ու դրա հեղինակային իրավունքները հանձնել է թուրքական «Դողուշ» հոլդինգին, որը հայտնի է իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության հետ ունեցած մտերմիկ կապերով: Համաձայնագրով Թուրքիայի իշխանական շրջանակների հետ սերտ կապերի մեջ գտնվող հոլդինգին էին անցելու շուրջ 1 միլիոն լուսանկարներից բաղկացած ֆոտոարխիվը և  աշխարհահռչակ արվեստագետներից ունեցած հավաքածուն, ինչպես նաև Ստամբուլի Բեյօղլու թաղամասում գտնվող «Արա» սրճարանի տարածքը: Այս ամենի ընդհանուր արժողությունը 3 միլիոն եվրո է: Փոխարենը Գյուլերն ամսական ստանալու էր 50 հազար թուրքական լիրա (շուրջ 17 հազար ԱՄՆ դոլար) գումար: Այս ամենը շահագործելու նպատակով «Դողուշ» հոլդինգը ստեղծելու էր մի ընկերություն, որի 40 տոկոս բաժնետոմսերը կպատկանեն պոլսահայ լուսանկարչին, ինչպես նաև բացելու էր նրա արխիվը ներկայացնող թանգարան: «Դողուշ»-ի և Արա Գյուլերի միջև համաձայնագիրը ստորագրվել էր նոյեմբերի 18-ին: Հաղորդվում էր, որ դրա կնքման համար մեծ ջանքեր է գործադրել անձամբ «Դողուշ» հոլդինգի ղեկավար Ֆերիթ Շահենքը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am