Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Բրիտանիայի իշխանությունները հայտարարել են անձրեւների պատճառով հեղեղումների սպառնալիքի մասին

Բրիտանիայի իշխանությունները հայտարարել են անձրեւների պատճառով հեղեղումների սպառնալիքի մասին

ԵՐԵՎԱՆ, 30 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մեծ Բրիտանիայի մի քանի շրջանների իշխանություններ սպառնալիքի մակարդակը բարձրացրել են մինչեւ «նարնջագույն» եւ բնակչությանը նախազգուշացրել են անձրեւների պատճառով հեղեղումների հնարավորության եւ փոթորկալի քամու մասին, որը կղզի Է հասել Ատլանտյան օվկիանոսից, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով Telegraph հրատարակությանը:

Քամին հասնում Է ժամում 96 կիլոմետր արագության: Եղանակային պայմանների պատճառով չեղյալ են հայտարարվել մի շարք չվերթեր եւ կանգնեցվել Է երկաթուղային հաղորդակցությունն ու երթեւեկությունը դեպի Շոտլանդիա եւ Անգլիայի հյուսիս-արեւելք տանող ավտոճանապարհներին: Տեղական ԶԼՄ-ների հաղորդումների համաձայն՝ հարեւան Իռլանդիայում շուրջ 6 հազար տուն առանց լույսի Է մնացել:

Եղանակային խիստ պայմանները կարող են շարունակվել եւս երկու շաբաթ, սակայն օդերեւութաբաններն սպասում են, որ քամին կսկսի հանդարտվել նոյեմբերի 30-ին:

Զոհերի եւ տուժածների վերաբերյալ հաղորդումներ չեն ստացվել, գրում Է ՌԻԱ Նովոստին:

 

Լուսանկարը` REUTERS


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am