Երևանում՝ 11:07,   6 Մայիս 2024

Էրդողանը հույս ունի, որ Նազարբաևը կմիջնորդի հանդիպել Պուտինի հետ

Էրդողանը հույս ունի, որ Նազարբաևը կմիջնորդի հանդիպել Պուտինի հետ

ԵՐԵՎԱՆ, 30 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հերթական անգամ հայտնել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպելու պատրաստակամության մասին: Այս մասին Էրդողանն ասել է Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևի հետ հեռախոսազրույցի ժամանակ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Ղազախստանի նախագահի պաշտոնական կայքը, հեռախոսազրույցը կայացել է թուրքական կողմի նախաձեռնությամբ:

Երկու երկրի ղեկավարները մտքեր են փոխանակել երկկողմ հարաբերությունների ներկա վիճակի և դրանց զարգացման հեռանկարների վերաբերյալ: Նախագահները խոսել են նաև սիրիական ճգնաժամի և ռուսական Սու-24 ինքնաթիռի կործանման թեմայով:

Ղազախստանի նախագահն ափսոսանք է հայտնել կատարվածի առնչությամբ, ինչպես նաև նշել, որ մտահոգված է ռուս-թուրքական հարաբերությունների վատթարացմամբ: Նազարբաևը ստեղծված իրադրությունից ելք գտնելու համար առաջարկել է ռուս-թուրքական հանձնաժողով ստեղծել, որը կուսումնասիրի միջադեպի մանրամասները:

Իր հերթին Էրդողանն ընդգծել է ամենամոտ ժամանակներս Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպելու պատրաստակամությունը:

Նազարբաևը հույս է հայտնել, որ կողմերը կօգտագործեն բոլոր հնարավոր միջոցներն իրավիճակի լարվածությունը թոթափելու համար:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am