Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Թուրքիան նոյեմբերի 29-ին Ռուսաստանին կփոխանցի խոցված ՍՈւ-24-ի օդաչուի դին

Թուրքիան նոյեմբերի 29-ին Ռուսաստանին կփոխանցի խոցված ՍՈւ-24-ի օդաչուի դին

ԵՐԵՎԱՆ, 29 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սիրիայում զոհված ռուս օդաչու Օլեգ Պեշկովի մարմինը նոյեմբերի 29-ի կփոխանցվի Թուրքիայում ռուս դիվանագետներին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` այդ մասին ՏԱՍՍ-ի թղթակցին հայտնել է Թուրքիայում ՌԴ դեսպանատան լրատվական բաժնի աշխատակից Իգոր Միտյակովը:

«Մեզ հավաստիացրել են, որ այսօր Խիտայ շրջանից Անկարա կտեղափոխվի ՌԴ հերոս Օլեգ Անատոլիի Պեշկովի դին: Թռիչքի ժամանակ նրան կուղեկցի դեսպանատան ռազմական ներկայացուցիչը: Անկարայի օդանավակայանում ինքնաթիռը դիմավորելու են ՌԴ դեսպան Անդրեյ Կառլովը և դեսպանատան ներկայացուցիչները: Ճշտվում են օդաչուի դին ՌԴ տեղափոխելու օրն ու ժամը»,-ասել է նա:

Ավելի վաղ Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն լրագրողներին հայտնել էր, որ թուրքական կողմը վերցրել է ռուս օդաչուի դին և պատրաստ է այն փոխանցել ռուս դիվանագետներին: «Մեր երկրին է փոխանցվել ռուս օդաչուի մարմինը, որը մահացել է սահմանի խախտման հետ կապված դեպքի ժամանակ: Այս գիշեր Խատայում գտնվող ուղղափառ հոգևորականների հետ համագործակցության արդյունքում կատարվել են բոլոր անհրաժեշտ կրոնական արարողությունները: Ռուսական կողմի խնդրանքով, օդաչուի դին կփոխանցվի այդ երկրի ներկայացուցիչներին»,-ասել էր նա:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am