Երևանում՝ 11:07,   6 Մայիս 2024

Մարգարովը Ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծը ՌԴ կողմից Թուրքիային ճնշելու լծակ է համարում

Մարգարովը Ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծը ՌԴ կողմից Թուրքիային 
ճնշելու լծակ է համարում

ԵՐԵՎԱՆ, 28 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ցանկացած երկիր, ներառյալ Ռուսաստանն, ով փորձում է ճնշում գործադրել Թուրքիայի վրա, օգտվում է մի քանի գործոններից, որոնցից մեկն էլ Հայոց ցեղասպանության խնդիրն է: «Արմենպրես»-ի հաղորդմամաբ` նոյեմբերի 28-ին լրագրողների հետ հանդիպմանը նման կարծիք հայտնեց քաղաքագետ Ալեքսանդր Մարգարովը:

ՙԿարծում եմ` ոչ ոք դեմ չէ, որ ևս մեկ երկիր ընդունի օրինագիծ Ցեղասպանության ժխտումը քրեականացնելու մասին: Սակայն Ռուսաստանի նախաձեռնությունը դեռևս միայն նախաձեռնություն է, քանի որ Ռուսաստանի Պետդումայում մեծամասնություն կազմող  ՙՄիասնական Ռուսաստան՚ կուսակցությունը որևէ պաշտոնական հայտարարություն չի արել Ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծ ընդունելու մասին՚,- նշեց քաղաքագետը:

Օրինագիծն, ըստ Մարգարովի,  հնարավոր է երբեք չընդունվի ու չունենա այն ավարտը, որը ձեռնտու է հայկական կողմին, սակայն ցեղասպանության խնդրի վերաբերյալ ՌԴ դիրքորոշումը բոլորին հայտնի է:

Անդրադառնալով նաև Ռուսաստանի կողմից Թուրքիայի նկատմամբ պատժամիջոցների կիրառմանը, քաղաքագեը նշեց, որ դրանք երկկողմանի բնույթ կկրեն, քանի որ ՌԴ տարբեր հաշվարկներով մոտավորապես 23 մլրդ խմ գազ է մատակարարում Թուրքիային, որը խոշոր կորուստ է Ռուսաստանի համար:

ՙԱրդար Ռուսաստան՚ կուսակցությունը  նոյեմբերի  25-ին ՌԴ Պետդումա էր ներկայացրել Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծ: Դա արվել էր Թուրքիայի կողմից ռուսական ՍՈՒ-24 ինքնաթիռը խոցելուց հետո:

Նոյեմբերի 24-ին ռուսաստանյան Սու-24 ինքնաթիռը Սիրիայի տարածքում թուրքական սահմանից 1 կմ հեռավորության վրա կործանվել է Թուրքիայի օդուժի կողմից արձակված «երկինք-երկինք» հրթիռով եւ վայր ընկել Թուրքիայի սահմանից 4 կմ հեռավորության վրա: Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը Սիրիայի օդային տարածքում ռուսաստանյան Սու-24 ռմբակոծիչի խոցումը թուրքական օդուժի կողմից անվանել է «հարված թիկունքից», որը հասցվել է Ռուսաստանին «ահաբեկիչների հանցակիցների կողմից»:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am