Երևանում՝ 11:07,   30 Մայիս 2024

ՌԴ ԱԳՆ. Վստահության միջոցների մասին համաձայնագրի արդիականացման համար դեռևս համապատասխան պայմաններ չկան

ՌԴ ԱԳՆ. Վստահության միջոցների մասին համաձայնագրի արդիականացման համար դեռևս 
համապատասխան պայմաններ չկան

ԵՐԵՎԱՆ, 27 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրոպայում սովորական սպառազինության կառավարման ռեժիմի հարցում պարզության բացակայության պայմաններում չի կարելի լրջորեն խոսել վստահության միջոցների արդիականացման և համապատասխան պայմանավորվածությունների մասին: Ինչպես տեղեկացնում է  «Արմենպրես»-ը`վկայակոչելով ՏԱՍՍ-ը, այս մասին հաղորդել է ՌԴ ԱԳՆ-ն`մեկնաբանելով այն առաջարկները, որոնք առաջ են քաշվել ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի`Վիեննայի փաստաթղթի (2011 թ.) արդիականացման ռեժիմի վստահության և անվտանգության ամրապնդման մասին հոդվածում:

«Եվրոպայում վստահության ամրապնդման ռեժիմի վերաբերյալ ՆԱՏՕ-ի նախաձեռնությունը հարցականի տակ է դնում Դաշինքի` մայրցամաքում սովորական սպառազինությունների հարցով պայմանավորվածություններին հավատարիմ լինելը»,- հայտնել է ՌԴ ԱԳՆ-ն:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am