Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Հանդիսավորությամբ կնշվի Գյումրիի Վ. Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնի հիմնադրման 150-ամյակը

Հանդիսավորությամբ կնշվի Գյումրիի Վ. Աճեմյանի անվան պետական դրամատիկական 
թատրոնի հիմնադրման 150-ամյակը

ԵՐԵՎԱՆ, 27 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հանդիսավորությամբ կնշվի Գյումրիի Վարդան Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնի հիմնադրման 150-ամյակը: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ մշակույթի նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից, թատրոնի հիմնադրման 150-ամյակին նվիրված հոբելյանական միջոցառումները կմեկնարկեն նոյեմբերի 29-ին վերանորոգված, կահույքով ու լուսաձայնային սարքավորումներով վերազինված Մհեր Մկրտչյանի անվան փոքր բեմի բացման արարողությամբ, որի ընթացքում կցուցադրվի մեծ դերասանի մասին պատմող տեսանյութ:

Այնուհետև թատրոնի ճեմասրահում կբացվի «Թատրոնը ժամանակի ափի մեջ» խորագրով արխիվային լուսանկարների և ներկայացումնների մանրակերտների ցուցահանդեսը:
Նույն օրը թատրոնի ստեղծագործական կազմի, ՀՀ Շիրակի և Լոռու մարզերի երաժշտախմբերի՝ Գյումրիի պետական սիմֆոնիկ նվագախմբի, Գյումրիի ժողովրդական գործիքների պետական նվագախմբի, «Բամբիռ» ֆոլկ-ռոք խմբի, Վանաձորի «Հորովել» երգի-պարի անսամբլի մասնակցությամբ տեղի կունենա հոբելյանական երեկո:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am