Երևանում՝ 11:07,   14 Մայիս 2024

Սիրիայի ԱԳ նախարարը կոչ է արել ԱՄՆ-ին ստուգել Թուրքիայի նախագահի որդու կապերը ԻՊ- ի հետ

Սիրիայի ԱԳ նախարարը կոչ է արել ԱՄՆ-ին ստուգել Թուրքիայի նախագահի որդու կապերը ԻՊ-
ի հետ

ԵՐԵՎԱՆ, 27 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սիրիայի արտաքին գործերի նախարար Վալիդ Մուալեմը հայտարարել է, որ ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերին կարիք ունի ստուգել այն տեղեկատվությունը, թե Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանի որդին կարող է լինել «Իսլամական պետության» (ԻՊ) հետ նավթի անօրինական առևտրի մասնակից:

«Այստեղ ես ուզում եմ նշել այն խոսակցությունները, թեև չնայած ապացույց չկան այդ մասին, որ ԻՊ-ի հետ նավթի անօրինական առևտրում կարող է ներգրավված լինել Էրդողանի որդին: Քերիի փոխարեն ես կփորձեի լույս սփռել այդ լուրերին», -«Արմենպրես»-ի փոխանցմամբ` Սիրիայի ԱԳՆ-ի ներկայացուցչի հայտարարությունն է մեջբերում ՏԱՍՍ-ն` ի պատասխան ԱՄՆ պետքարտուղարի այն հայտարարության, թե Դամասկոսը նավթ է գնում ահաբեկիչներից:

Ինչպես փոխանցում է kommersant.ru-ն, Սիրիայի տեղեկատվության նախարար Օմրան-Ազ-Զոուբին տեղեկացրել է, որ թուրքական F-16-ը կործանել է ռուսական Սու-24 ռմբակոծիչն ի պատասխան հարյուրավոր նավթային տարաների ոչնչացման: ԻՊ ահաբեկիչները դրանք Սիրիայից տեղափոխում էին Թուրքիա: Նախարարի խոսքով` ամբողջ նավթը գնվել Ռեջեփ Թայիփ Էրդողանի որդու նավթային ընկերության կողմից:  


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am