Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Էրդողանը ՌԴ-ին խորհուրդ է տալիս «չխաղալ կրակի հետ»

Էրդողանը ՌԴ-ին խորհուրդ է տալիս «չխաղալ կրակի հետ»

ԵՐԵՎԱՆ, 27 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Քրդողանը հայտարարել է, որ ՌԴ-ի կողմից Սիրիայի կառավարությանը ցուցաբերվող օգնությունը լրջագույն սխալ է: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով Hurriet-ը, Էրդողանը մասնավորապես նշել է. «Դա ճիշտ է, որ Սիրիայի ռեժիմին օգնությունը, որը Սիրիայում սպանել է 380 հազար մարդ, խաղ է կրակի հետ:  «Իսլամական պետության» դեմ պայքարի առիթով հարվածներ հասցնել ընդդիմադիր խմբավորումներին, որոնք ունեն միջազգային ճանաչում, «խաղ է կրակի հետ»»,- ասել է Թուրքիայի նախագահը:

Նրա խոսքով` օգտագործելով միջադեպը (Սիրիայում ռուսական ինքնաթիռի կործանումը), որում Թուրքիայի արդարացիությունը ճանաչվել է ողջ աշխարհի կողմից, որպես մեր քաղաքացիներին տանջելու միջոց, ովքեր գտնվել են ՌԴ-ում ցուցահանդես այցելելու համար, դա ևս «խաղ է կրակի հետ»»,- ավելացրել է Էրդողանը:

«Անպատասխանատու կերպով հարվածներ հասցնելով տարածաշրջանի (սիրիական) բեռնատարների ուղղությամբ, որոնք կարող էին գտնվել այնտեղ առևտրի կամ այլ հումանտիար օգնություն հասցնելու նպատակով…Մենք սրտանց խորհուրդ ենք տալիս Ռուսաստանին «չխաղալ կրակի հետ»»,- ընդգծել է Թուրքիայի նախագահը:

Նոյեմբերի 24-ին ռուսաստանյան Սու-24 ինքնաթիռը Սիրիայի տարածքում թուրքական սահմանից 1 կմ հեռավորության վրա կործանվել է Թուրքիայի օդուժի կողմից արձակված «երկինք-երկինք» հրթիռի կողմից եւ վայր ընկել Թուրքիայի սահմանից 4 կմ հեռավորության վրա: Երկու օդաչուներն էլ կատապուլտվել են: Օդապարիկով իջնելու ժամանակ Սիրիայում կառավարական ուժերի դեմ կռվող թուրք հրամանատարը գնդակահարել է օդաչուներից մեկին: Գնդակոծության ժամանակ զոհվել է նաեւ մի ռուս զինծառայող այն խմբի կազմից, որն ուղարկվել էր օդաչուների որոնողական-փրկարար գործողություն անցկացնելու համար: 

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն այդ իրադարձությունն անվանել է «ահաբեկիչների հանցակիցների կողմից ՌԴ թիկունքին հարված»: Նա նշել, որ Սու-24-ը չէր սպառնում Թուրքիային եւ ինքնաթիռի հետ կապված ողբերգությունը «լուրջ հետեւանքներ է ունենալու Մոսկվայի եւ Անկարայի միջեւ հարաբերությունների համար»:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am