Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Թուրքիան հարվածել է Սու-24-ին, քանի որ ՌԴ-ն խոչընդոտում է նավթի մաքսանենգությանը. Սիրիայի ԱԳ նախարար

Թուրքիան հարվածել է Սու-24-ին, քանի որ ՌԴ-ն խոչընդոտում է նավթի 
մաքսանենգությանը. Սիրիայի ԱԳ նախարար

ԵՐԵՎԱՆ, 27 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիան կործանել է ռուսական Սու-24-ը, քանի որ Ռուսաստանի օդատիեզերական զորքերը ոչնչացնում են այն ցիստերները, որոնցով «Իսլամական պետությունը» մաքսանենգ ճանապարհով տեղափոխում է նավթը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով «Ռիա-նովոստի»-ն, այդ մասին հայտարարել է Սիրիայի արտգործնախարար Վալիդ Մուալլեմը:

«Թուրքիան գնաց այդ քայլին, քանի որ նա շարունակում է հովանովորել այդ ահաբեկիչներին, ինչպես նաև, որ ՌԴ օդատիեզերական ուժերը հինգ օրերի ընթացքում ոչնչացրել են ավելի քան հազար ցիստերն, որոնցով Սիրիայից գողացված նավթը տեղափոխվում է Թուրքիա»,- ասել է Մուալլեմը` ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ համատեղ ասուլիսում:

Սիրիայի ԱԳ նախարարը հայտարարել է նաև, որ «Թուրքիան շարունակում է «ԻՊ»-ի կողմից Սիրիայի և Իրաքի տարածքից գողացված նավթի արտահանումն ու տեղափոխումը այլ երկրներ»: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am