Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Միացյալ Թագավորությունում ՌԴ դեսպանության հրապարակած ծաղրանկարը զայրացրել է թուրք օգտատերերին

Միացյալ Թագավորությունում ՌԴ դեսպանության հրապարակած ծաղրանկարը զայրացրել է 
թուրք օգտատերերին

ԵՐԵՎԱՆ, 27 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի կողմից ռուսական ինքնաթիռի կործանումից հետո սկսված ռուս-թուրքական տարաձայնությունները մեծ թափ են ստացել նաև սոցիալական ցանցերում: Վերջերս Միացյալ Թագավորությունում Ռուսաստանի դեսպանատան կողմից հրապարակած լուսանկարը մեծապես զայրացրել է թուրք օգտատերերին:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, դեսպանությունը հրապարակել է Առաջին համաշխարհային պատերազմի 100-րդ տարելիցին նվիրված ծաղրանկար, որտեղ պատկերված են ռուս զինվորը և թուրք փաշան: Ծաղրանկարում պատկերված հաղթանդամ ռուս զինվորը նստած ժպտալով հետևում է, թե ինչպես է իրենից անհամեմատ փոքր, թզուկ օսմանյան փաշան փորձում հարվածել իրեն:

Թուրք օգտատերերն իրենց գրառումներում հայտնել են զայրույթը լուսանկարի հրապարակման առնչությամբ՝ անմիջապես հիշեցնելով ռուսներին, թե ինչպես են թուրքական կործանիչները խոցել ռուսական Սու-24 ինքնաթիռը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am