Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Թուրքիայի ղեկավարությունն անցել Է թույլատրելիի սահմանը. Լավրով

Թուրքիայի ղեկավարությունն անցել Է թույլատրելիի սահմանը. Լավրով

ԵՐԵՎԱՆ, 27 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիան վտանգում Է հայտնվել ծանր դրության մեջ, այդ երկրի ղեկավարությունն անցել Է թույլատրելիի սահմանը: Այդ մասին հայտարարել Է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը՝ բացելով Սիրիայի ԱԳ նախարար Վալիդ Մուալեմի հետ բանակցությունները, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով ՏԱՍՍ-ին:

«Կարծում ենք, որ Թուրքիայի ղեկավարությունն անցել Է թույլատրելիի սահմանը,-ընդգծել Է նա:-Այն վտանգում Է Թուրքիան  ծանրագույն վիճակում դնել թե՛ ազգային երկարաժամկետ շահերի տեսակետից, թեւ տարածաշրջանի իրադրության տեսանկյունից»: 

«Առանձնակի կարեւորություն ենք տալիս փոխգործակցությանը ահաբեկիչների դեմ վճռական պայքարի եւ, սիրիացիների շահերի հաշվառմամբ, սիրիական ճգնաժամի քաղաքական կարգավորման ճանապարհին առաջխաղացման ներկայիս խիստ պատասխանատու փուլում»,-նշել Է Լավրովը:

«Շարունակելու ենք Սիրիային անհրաժեշտ օգնություն ցուցաբերել ահաբեկիչների դեմ մղվող պայքարում»,-նշել Է ՌԴ-ի ԱԳ նախարարը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am