Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Քաղծառայության խորհուրդը հստակեցրել է ոլորտի բարեփոխումների ռազմավարության շրջանակը

Քաղծառայության խորհուրդը հստակեցրել է ոլորտի բարեփոխումների ռազմավարության 
շրջանակը

ԵՐԵՎԱՆ, 27 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ քաղաքացիական ծառայության խորհուրդը և ԵՄ-ի ու ՏՀԶԿ (OECD) համատեղ նախաձեռնությունը հանդիսացող SIGMA ծրագրի փորձագիտական խումբը նոյեմբերի 24-26-ին հերթական աշխատանքային հանդիպումների շարքն են անցկացրել Հայաստանի քաղաքացիական ծառայության բարեփոխումների մշակվող ռազմավարության հետ կապված կառուցվածքային և բովանդակային խնդիրների քննարկման նպատակով: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ քաղծառայության խորհրդից, եռօրյա մանրամասն քննարկումների ընթացքում հստակեցվել են բարեփոխումների հիմնական ուղղություններն ու առաջնահերթությունները: Ռազմավարության նպատակն է լինելու ներկայիս գործող համակարգից դեպի արժանիքների վրա հիմնված, կարիերային քաղաքացիական ծառայությանն անցնելը` խարսխված ինչպես գործող համակարգի ուժեղ կողմերի, այնպես էլ այս ոլորտում ԵՄ լավագույն փորձի, չափանիշների և սկզբունքների վրա: Ռազմավարությունը մշակվում է Եվրոպական Միության կողմից Հայաստանին ցուցաբերվելիք բյուջետային աջակցության ծրագրի շրջանակներում:

Նախատեսվում է բարեփոխումներն իրականացնել երեք հիմնական ուղղություններով: Առաջին` ամրապնդել քաղաքացիական ծառայության համակարգի արժեքները, սկզբունքները, կայունությունը` պետական կառավարման համակարգի արդյունավետության բարձրացման և հանրությանը մատուցվող ծառայությունների որակը բարձրացնելու շեշտադրումներով: Երկրորդ` արդիականացնել անձնակազմի կառավարման հիմնական կառուցակարգերը կադրերի ընտրության և համալրման, վերապատրաստումների, կատարողականի գնահատման, շարժունության, էթիկայի և բարեվարքության, պաշտոնների դասակարգման և հարակից այլ ուղղություններով: Երրորդ` բարելավել քաղաքացիական ծառայության համակարգի կառավարումը:

Քննարկումների ավարտին, շեշտելով քաղաքացիական ծառայության համակարգը եվրոպական չափանիշներին համապատասխանեցնելու Հայաստանի վճռականությունը, ՀՀ ՔԾԽ նախագահ Մանվել Բադալյանը նշել է, որ մշակվող ռազմավարությամբ նախատեսված բարեփոխումները կարող են ցատկահարթակ դառնալ Հայաստանում քաղաքացիական ծառայության համակարգի և նրանով պայմանավորված` ողջ հանրային կառավարման զարգացման ճանապարհին: Նա շնորհակալություն է հայտնել փորձագետներին  արդյունավետ քննակումների համար:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am