Երևանում՝ 11:07,   3 Մայիս 2024

Փարիզում ընթանում Է ահաբեկչության զոհերի հիշատակին նվիրված արարողությունը

Փարիզում ընթանում Է ահաբեկչության զոհերի հիշատակին նվիրված արարողությունը

ԵՐԵՎԱՆ, 27 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆրանսիայի մայրաքաղաքում սկսվել Է նոյեմբերի 13-ին Փարիզում մի շարք հարձակումների հետեւանքով զոհված մարդկանց հիշատակին նվիրված սգո արարողությունը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով BBC-ին:

Միջոցառմանը մասնակցում Է Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը, որն առավոտյան «Մալսելիեզի» հնչյունների ներքո ժամանել Է Փարիզի կենտրոնում գտնվող Հաշմանդամների տուն:

Արարողությունն սկսվել Է լռության րոպեով եւ ահաբեկչական գործողությունների հետեւանքով զոհվածների լուսանկարների ցուցադրմամբ, որոնք պրոյեկցվում Էին մեծ Էկրանին:

Նախագահն իր խոսքում խոստացել Է ոչնչացնել «մելեռանդների բանակը», որոնք հարձակումներ են կազմակերպել Փարիզում:

Ավելի վաղ Օլանդը կոչ Էր արել բոլոր ֆրանսիացիներին՝ մասնակցել հիշատակի ակցիային՝ ազգային դրոշի գույներով զարդարելով իրենց տները:

Ահաբեկչական գործողությունների հետաքննությունը, որոնց հետեւանքով 130 մարդ Է զոհվել, շարունակվում Է:

Նոյեմբերի 25-ին Ֆրանսիայի դատախազությունը հաղորդել Է, որ հարձակումների մեջ կասկածվող Աբդելհամիդ Աբաուդը ոչ միայն մասնակցել Է սրճարանների եւ ռեստորանների վրա ձեռնարկված գրոհներին, այլեւ այնտեղ Է վերադարձել այն բանից հետո, երբ ամեն ինչ հանդարտվել Է:

Այս շաբաթ դատարանի առջեւ կկանգնեն հարձակումների մեջ կասկածվող եւս երկու հոգի, որոնք ձերբակալվել են Բրյուսելի Մոլենբեկ արվարձանում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am