Երևանում՝ 11:07,   4 Մայիս 2024

ԱԱԾ-ն խոստանում է լուծել զինված խմբի վարձած առանձնատանը հասցված վնասի փոխհատուցման հարցը

ԱԱԾ-ն խոստանում է լուծել զինված խմբի վարձած առանձնատանը հասցված վնասի 
փոխհատուցման հարցը

ԵՐԵՎԱՆ, 27 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ազգային անվտանգության ծառայության կողմից հանցավոր զինված խմբի վնասազերծման ժամանակ վարձակալված առանձնատանը հասցված նյութական վնասը կփոխատուցվի: Այս մասին «Արմենպրես»-ի մամուլի սրահում կայացած ասուլիսի ժամանակ հայտնեց ՀՀ ԱԱԾ քննչական վարչության պետի տեղակալ Միքայել Համբարձումյանը` պատասխանելով լրագրողներից մեկի հարցին: «Մենք հասկանում ենք, որ Ազգային անվտանգության ծառայության, այսինքն` պետության ներկայացուցիչների կողմից քաղաքացուն նյութական վնաս է պատճառվել: Այդ ուղղությամբ կատարվում են համապատասխան գործողություններ, վնասի չափը հաշվարկվում է, ու քաղաքացու գումարի հատուցման հարցը լուծում է ստանալու համապատասխան ընթացակարգի միջոցով»,-տեղեկացրեց պաշտոնյան:

2015 թվականին ՀՀ քաղաքացի, Երևանի նախկին բնակիչ, արտասահմանում բնակվող Արթուր Վարդանյանը, ժամանելով Հայաստան, ստեղծել և ղեկավարել է հանցավոր համագործակցություն: Նախնական համաձայնությամբ, կազմակերպված խմբի կողմից ապօրինաբար ձեռք է բերվել մեծ քանակությամբ զենք և ռազմամթերք, որը թաքցվել է Երևան քաղաքի Նորք թաղամասում՝ այդ նպատակով վարձակալած առանձնատանը:

Նոյեմբերի 25-ին Ազգային անվտանգության ծառայությունը Ոստիկանության հետ խուզարկությունների ընթացքում հայտնաբերել են տարբեր տեսակի ինքնաձիգեր, ատրճանակներ, նռնականետեր (այդ թվում«մուխա» տեսակի), նռնակներ, պայթուցիկ նյութեր և պայթուցիկ սարքեր, կապի միջոցներ, փամփուշտներ, փամփշտակալներ, ռազմական հանդերձանք՝ այդ թվում զրահաբաճկոններ: Խուզարկության պահին առանձնատանը, Արթուր Վարդանյանի գլխավորությամբ, հավաքված են եղել հանցավոր խմբակցության ևս 9 անդամներ, ովքեր ձերբակալվել են:

ՀՀ ԱԱԾ քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 223-րդհոդվածի 1-ի և 2-րդ մասերով և 235-րդ հոդվածի 3-րդ մասով, կատարվում է նախաքննություն:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am