Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Էրդողանը կարող է հրաժարական տալ

Էրդողանը կարող է հրաժարական տալ

ԵՐԵՎԱՆ, 27 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ եթե Ռուսաստանն ապացուցի, որ Թուրքիան «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումից նավթ է գնում, ապա ինքը հրաժարական կտա:

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է թուրքական «Հեբրելեր» լրատվական կայքը:

Նրա խոսքով` եթե Ռուսաստանը գտնում է, որ Թուրքիան նավթ է գնում ահաբեկիչներից, ապա պետք է դա հաստատի:

Սիրիայի օդում ռուսաստանյան Սու-24 ռմաբկոծիչը Թուրքիայի կողմից խոցվելուց հետո Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, որ ԻՊ-ի մաքսանենգ նավթը գնում է Թուրքիան, իսկ դրանից առաջ ռուսաստանյան ռազմական ավիացիան ռմբակոծել եւ մեծ վնաս էր հասցրել ԻՊ-ի նավթային պահեստներին ու ոչնչացրել Սիրիայում նրա կողմից վերահսկվող տարածքներից նավթը թուրքական «Ջեյհան» նավահանգիստ փոխադրող հարյուրավոր բեռնատարներ:

Էրդողանի հայտարարությանն ի պատասխան, ՌԴ նախագահն այսօր հայտարարել է («ՌԻԱ Նովոստի), որ «Ռեջեփ Թայիփ Էրդողանի պաշտոնում մնալ-չմնալու հարցը թուրք ժողովրդի ներքին գործն է», եւ Ռուսաստանը չի միջամտում այլ երկրների ներքին գործերին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am